Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներքեւում» փոքր բիզնեսն ու կառավարությունն իրար դեմ կենաց-մահու պայքարի են ելել. «Չորրորդ իշխանություն»

Հունվար 28,2015 11:25

Փաստորեն պրոբլեմն այն է, որ խոշոր ներկրողները ստվերում են գործում, եւ իրենց բիզնեսների իրական ծավալները թաքցնելու նպատակով հրաժարվում են փաստաթղթեր տրամադրել «մանրերին»։

Հարց է ծագում՝ իսկ ո՞վ է «խոշորներին» այդպիսի արտոնություններ տվել։ Հասկանալի է, չէ՞, որ Հայաստանում «արտոնյալների ցուցակը» որոշվում է Բաղրամյան 26-ում, եւ որեւէ մեկը չի կարող ինչ-որ ոլորտում մենաշնորհ ունենալ ու խոշոր ծավալների ստվերային գործունեություն իրականացնել առանց Սերժ Սարգսյանի «դաբրոյի»։ Հիշո՞ւմ եք նրա հայտնի ֆրազը՝ «բա ուզում էիք Հայաստանի նման փոքր երկրում տասը հոգի շաքար ներկրի՞»։ Կամ ենթադրենք՝ կառավարությունը փոխվեց, նոր կառավարություն եկավ։ Ստվերը կրճատվելու է։ Ստվերային տնտեսության ծավալները մոտավորապես նույնն էին ե՛ւ նախորդ կառավարության օրոք, ե՛ւ դրանից առաջ, ե՛ւ ավելի առաջ, այսինքն՝ ստվերը կրճատելու համար առաջին հերթին քաղաքական կամք է պետք։ Իսկ քաղաքական կամքի «սկզբնաղբյուրը» նախագահականում է։

Եվ արդյունքում՝ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել. Սերժ Սարգսյանն ու խոշոր բիզնեսը «վերեւներում» իրար ջան ասում՝ ջան լսում են, իսկ «ներքեւում» փոքր բիզնեսն ու կառավարությունն իրար դեմ կենաց-մահու պայքարի են ելել։

Գրիգոր ՈՍԿԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031