Երեկ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ Արմեն Հարությունյանի պաշտոնի ստանձնման հայտարարագիրը, որից կարելի է կռահել, որ գեներալ-մայոր Հարությունյանի համար նախկին պաշտոններն օգտակար են եղել։
Հայտարարագրում նշված է, որ Արմեն Հարությունյանն ունի 3 հողամաս, 2 բնակարան, 1 առանձնատուն եւ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք։ Հարությունյանի բանկային հաշիվներում 56,7 միլիոն դրամ կա։ Հայտարարագրի «եկամուտներ» բաժնում Հարությունյանը գրառել է 11,4 միլիոն դրամ, որից 6 միլիոնը նրա աշխատավարձն է, իսկ 5,4 միլիոնը՝ վարձակալության դիմաց ստացված վճար։
Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում