Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյանը համաձայն չէ, որ ՀԱԿ-ն իրենց կողքին չէ. «Ժողովուրդ»

Հունվար 28,2015 11:11

«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ:

 – Արդեն հայտնի է, որ ԲՀԿ-ի հրավիրած խորհրդաժողովին ՀԱԿ-ը ներկա չի լինելու, ԲՀԿ-ի համար պա՞րզ է, թե ինչու է Ձեր գործընկերը բացակայելու այս կարեւոր խորհրդաժողովից, ինչո՞ւ ՀԱԿ-ը ԲՀԿ-ի «կողքին» չէ։

– Այնքան էլ այդպես չի, այսինքն՝ «մեր կողքին չի» ձեւակերպման հետ ես համաձայն չեմ։

Իսկ թե ինչու չի մասնակցում կոնկրետ այս միջոցառմանը, դա մտածելու տեղիք չի տալիս, որովհետեւ իրենք բազմիցս պատճառաբանել են, կամ ավելի ճիշտ՝ բացատրել են եւ իրենց դիրքորոշումները ներկայացրել են։ Սա առանձին վերցված մի միջոցառում է, ընդհանուր ռազմավարական, նպատակակետին հասնելու ճանապարհին։ ՀԱԿ-ը քանիցս նշել է, որ երկկողմ եւ եռակողմ ձեւաչափով ԲՀԿ-ի հետ աշխատում, համագործակցում է։ Առանձին մեկ միջոցառմանը նրանց չմասնակցելը վստահ եմ, որ չի նշանակում, թե նրանք, կարող է, հիմնական նպատակակետին հասնելու ճանապարհից փորձեն դուրս գալ կամ շեղվել։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031