Լրահոս
Օրվա լրահոսը

Առայժմ չի երեւում, թե ինչպես են պատրաստվում եռյակի ներկայացուցիչներն իրականացնել իրենց պահանջը. «Հայկական ժամանակ»

Հունվար 28,2015 10:44

Շատ հետաքրքիր է, թե արդյոք Գագիկ Ծառուկյանի հրավիրած համաժողովում ոչ իշխանական ուժերը կկայացնե՞ն ԱԺ նիստերը բոյկոտելու որոշում։ Եթե գնում եւ գրանցվում են ԱԺ նիստերին, նշանակում է՝ իրենք էլ լուրջ չեն վերաբերվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջին։ Բայց կա նաեւ հակառակ պրոբլեմը եթե չմասնակցեն ԱԺ նիստերին, ՀՀԿ-ն ինքնուրույն էլ կարող է քվորում ապահովել։ Այնպես որ, առայժմ չի երեւում, թե ինչպես են պատրաստվում եռյակի ներկայացուցիչներն իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների իրենց պահանջը։

Հետաքրքիրն այն է, որ Ծառուկյանի խորհրդաժողովը, նախնական տվյալներով, հրավիրված է փետրվարի հինգին, մինչդեռ ԱԺ գարնանային նստաշրջանը սկսվում է փետրվարի 2-ին։ Իսկ երեկվա դրությամբ որեւէ հայտարարություն խորհրդարանի աշխատանքը բոյկոտելու մասին արված չէր։

Իսկ գուցե գարնանը ԲՀԿ-ն ու եռյակը պահանջելու են Սերժ Սարգսյանի հրաժարակա՞նը։ Այս մասին վկայող որեւէ փաստ նույնպես չունենք, իսկ հակառակի մասին վկայող փաստեր կան։ Նախ՝ մինչեւ հիմա ԲՀԿ որեւէ պաշտոնական ներկայացուցիչ չի հայտարարել, թե իրենց օրակարգում Սերժ Սարգսյանի հեռացման հարց կա։ Իսկ նախորդ տարվա վերջում ԲՀԿ-ն ուղղակի հրաժարվեց պաշտպանել Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախագիծը։ Չնայած՝ այս թեման դեռեւս փակված չէ։ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու որոշման՝ Փաշինյանի ներկայացրած նախագիծը շարունակում է մնալ շրջանառության մեջ եւ առաջիկայում քննարկման է դրվելու խորհրդարանում, եւ այդ նախագծի վերաբերյալ եռյակի դիրքորոշումից շատ բան կերեւա։

Մի տեսակ անտրամաբանական կլինի, որ ԲՀԿ-ն ու եռյակը պահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը, բայց հրաժարվեն Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը մտցնել խորհրդարանական քննարկումների օրակարգ։ Մյուս կողմից էլ անտրամաբանական կլինի, որ խորհրդարանում պաշտպանեն Սերժ Սարգսյանի պաշտոնանկության նախագիծը էս իրենց հանրահավաքներում հրաժարականի պահանջ չհնչեցնեն։ Է՛լ ավելի անտրամաբանական է ո՛չ առաջինը անել, ո՛չ երկրորդը ու խոսել իշխանափոխության մասին։

Բնական հարց կհնչի՝ բա ինչո՞ւ են խոսում իշխանափոխության մասին։ Խոսում են, որովհետեւ ուզում են ֆիքսվել քաղաքական դաշտում որպես դոմինանտ ընդդիմադիր ուժ եւ այս իմիջով գնան հերթական խորհրդարանական ընտրությունների հույսով, որ այնտեղ հնարավոր կլինի մեծամասնություն վերցնել:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031