Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն առ այսօր պնդում է, որ Գյումրիի սպանության գործը պետք է քննվի մեր իրավապահ մարմինների կողմից եւ արդարադատությունն իրականացնի մեր դատարանը։
Վերջինից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ մինչ օրս որեւէ գնահատական չի հնչեցրել սպանությանը հաջորդած օրերին Գյումրիում եւ Երեւանում՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձություններին, Անդրեասյանն արձագանքեց. «Մենք անմիջականորեն դիտարկել ենք Գյումրիում եւ Երեւանում տեղի ունեցած հավաքները, իմ ներկայացուցիչներն այցելել են նաեւ ոստիկանության համապատասխան բաժիններ եւ հանդիպել բերման ենթարկվածներին։ Այնուհետեւ անմիջապես վարույթ եմ հարուցել պատասխանատու պետական մարմինների գործողությունների իրավաչափությունը գնահատելու նպատակով։ Այժմ վարույթը հրատապ ընթացքի մեջ է, եւ դրան կհետեւեն իմ հստակ հրապարակային իրավական գնահատականները՝ պետական մարմինների գործողություններին։
Մինչ վարույթի ավարտը՝ այս փուլում, ես, իհարկե, ունեմ մտահոգություններ՝ տեղի ունեցած իրադարձությունների, օրինակ՝ իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող անձանց, հավաքի մասնակիցներին հավաքի վայրից տարբեր պատճառաբանություններով բերման ենթարկելու վերաբերյալ։ Արդեն իսկ ասել եմ, որ հավաքի խաղաղ ընթացքը խախտող գործողություններում չներգրավված անձանց հավաքի վայրից հեռացնելը կամ բերման ենթարկելը չի կարող համարվել իրավաչափ։ Սակայն բոլոր դրվագներով իմ վերջնական գնահատականները կտրվեն վարույթի արդյունքների ամփոփումից հետո»։
Կարդացեք նաև
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում