Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը Հայաստանի քաղաքացուն չի տալիս ոչ մի պատասխան. «Ժամանակ»

Հունվար 28,2015 10:19

Սերժ Սարգսյանը լավ է պատասխանում Ադրբեջանին, հիացնում են նրա պատասխաններն Էրդողանին, բայց այդ ամենից առաջ եւ ամենից բարձր պատասխանի է սպասում Հայաստանի քաղաքացին՝ իր կյանքի, սոցիալ-տնտեսական վիճակի, պետական ինստիտուտների աշխատանքի արդյունավետության, երկրում իրավականության, օրինականության մակարդակի, ազատ տնտեսական միջավայրի, մրցակցային տնտեսության, անկախ, աշխատող արդարադատական համակարգի, համակարգային կոռուպցիայի դեմ հասցեական պայքարի վերաբերյալ բազում հարցերի պատասխանների։

Եթե Սերժ Սարգսյանը կարողանար այդ հարցերի վերաբերյալ տալ այնպիսի պատասխաններ, ինչպիսին տալիս է Ալիեւին ու Էրդողանին, ապա չլինելով լեգիտիմ ճանապարհով իշխանության եկած գործիչ՝ նա կարող էր ձեռք բերել լեգիտիմության քիչ թե շատ շոշափելի պաշար՝ գոնե իր պաշտոնավարման վերջում։ Բայց նա Հայաստանի քաղաքացուն չի տալիս ոչ մի պատասխան։ Ավելի շուտ՝ տալիս է, պարզապես ոչ թե ելույթի տեքստերով, այլ հրամանագրերի, որոշումների, որ կայացվում են իշխանության տարբեր մարմիններում՝ անշուշտ ոչ առանց իր հավանության կամ պարզապես ուղիղ ցուցումի։

Ասենք՝ Հայաստանի քաղաքացուն նրա տված պատասխանը Լիսկայի մարզպետ վերանշանակումն էր։ Հզոր պատասխան, որ ցնցեց Հայաստանի քաղաքացիներին։ Կամ՝ հզոր պատասխան էր վերջին օրերին տարբեր ակտիվիստների եւ գործիչների հանդեպ կիրառված բռնությունների շարքը, որն ըստ էության բացահայտված չէ։ Ավելին՝ ոչ միայն բացահայտված չէ, այլ նույնիսկ իշխանության ամենավերին ներկայացուցչի անգամ կես խստությամբ խոսքին չի արժանացել նրա իսկ անունով ականջներ կտրող ներքին զորքերի հրամանատար Երանոսյանը։ Հզոր պատասխան էր մի քանի օր շարունակված ֆինանսական ցնցումները եւ այդ ցնցումների պայմաններում իշխանությունների համակ լռությունը։ Հզոր պատասխան են Հայաստանում օրեցօր բարգավաճող մենաշնորհները, բարձրացող գները:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031