Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայրենասեր էլ կա՝ հայրենասեր էլ

Հունվար 28,2015 16:30

Վերջին շրջանում, երբ խիստ լարված է ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը, ադրբեջանցիները դիվերսիոն գործողություններ են անում, ու մահացու պատասխանն էլ ստանում, հանրության մարտական ոգին բարձր պահելու յուրօրինակ դրսեւորումներ են արտահայտվում: Մարդ կա՝ զենքը ձեռքին սահմանին է հայրենասիրությունը ցույց տալիս, մարդ էլ կա՝ Ադրբեջանին հայհոյելով: Լուսանկարի ավտոմեքենայի վարորդի մարտական ոգին «տեղն է», նա «F**K Azerbaijan» գրառումով «իսկական, արժանի հակահարված է» տալիս թշնամուն՝ իհարկե, սահմանափակվելով միայն ՀՀ տարածքում մեքենան վարելով: Դժվար չէ պատկերացնել՝ ինչ կլինի, եթե հանկարծ այս գրառումով մեքենան Հայաստանի սահմանը հատի:

Azerbaydjan Armenia-2 Armenia

Ոմանք էլ հայրենասիրությունից դրդված Հայաստանի քարտեզով ու հայկական այբուբենով
շապիկներ են կրում: «Վերնիսաժի» առեւտրականներից մեկն ասաց, որ վերջերս ավելացել է Մոնթե Մելքոնյանի դիմանկարով ու ԱՍԱԼԱ շապիկների պահանջարկը.
«Մոնթե ու ԱՍԱԼԱ հատուկ, հասկացող մարդիկ են առնում»:

Լուսանկարները՝
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
27.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031