Սիրելի hայրենակիցներ,
23 տարի առաջ այս օրը ընդունվեց պատմական մի որոշում, որով ազդարարվեց Հայոց Ազգային Բանակի ստեղծումը: Չնայած իր երիտասարդ տարեգրությանը` այսօր բանակը մեր պետականության ամրապնդման և զարգացման կարևորագույն երաշխիքն է, իսկ յուրաքանչյուր զինվորը` նորագույն պատմության կերտողը:
Ջերմորեն շնորհավորում եմ Հայոց բանակի զինվորներին ու սպաներին, բոլոր նրանց, ովքեր առնչություն են ունեցել զինվորական ծառայության հետ և մեր հայ ժողովրդին այս պանծալի տոնի առթիվ: Կասկածից վեր է, որ մեր բանակը շարունակելու է աճել, հզորանալ` մնալով տարածաշրջանում ամենամարտունակը:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի տոնի առթիվ` ցանկանալով քաջառողջություն, բարօրություն ու խաղաղ երկինք։
Կարդացեք նաև
Գյումրու քաղաքապետ` Սամվել Բալասանյան
Էս բալասանյանը բանակում ծառայել ա? ինչքան նայեցի կենսագրականը քաղաքապետարանի կայքում, չգտա էդ “պատմական փաստը”, հիմա որ խոսում ա հայ զինվորից, մեղմ ասած վատ չի զգում, ասում են , նրա տղաները ևս չեն ծառայել հայկական բանակում, ուզում եմ հասկանալ. հիմա որ էս ձևական շոնրհավորանքը տալիս ա, մեր զինվորների քաջալերում ա, որ իր ունեցվածքը էս երկրում պաշտպանեն?
բալասանյանի ամսական եկամուտը գիտեք ինչքան է 1միլիոն 200 հազար դոլար, էդ գիտեք? պաշտոնական ֆիքսված թիվ է, կարող եք նայել , բա իրա գովացած զինվորին ինչի մի կոպեկ չի տրամադրում,բանակին մի քոռ կոպեկ չի տալիս, մեր պետության մեծերը մի հատ սրան չեն հարցնում, այ մարդ, էս դու ով ես, որ, որ էդքան փողեր ես չպում ?ու սաղ ձեր տան համար, ինչու կուլակաթափ չեն անում էս թաքնված բուրժուային, որ մաքուր, ազնիվ, անթիկնապահ է խաղում, քաղաքապետարանի դիմացը միայն 4 ավտեմեքենա թանկանոց իրա թիկնապահներին է սպասարկում, որ ինչ լինի, իրա յուղոտ ջանդակը պահեն ու ինքն էլ մարդկանց կեղեքի? այ թե իրական օլիգարխը ով է
Մալոյան