Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվել ցանկացող ոսկեպարցիներին նախարար Երիցյանը խորհուրդ է տվել դառնալ որսորդմիության անդամ

Հունվար 27,2015 22:33

Հունվարի 27-ին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք գյուղեր: Ոսկեպար գյուղում հանդիպման ժամանակ բնակիչները բարձրացրել են իրենց զինվելու խնդիրը: Սահմանամերձ գյուղից մի տղամարդ նախարարին ասել է, որ իրեն անհանգստացնում են իր 4 երեխաների անվտանգության հարցը, սահմանագոտու միջադեպերը, ինքը ցանկանում է զենք ունենալ:

Նախարար Երիցյանը ոսկեպարցիներին ասել է, որ նրանք կարող զինվել, եթե անդամագրվեն Հայաստանի որսորդների միությանը եւ զենք գնեն որսորդական խանութից:

Ոսկեպարի բնակիչները հայտնեցին, որ  նախարարի հետ հանդիպման ժամանակ իրենք բարձրացրել են նաեւ գյուղի վերեւի հատվածից դեպի Ոսկեպար, 9կմ երկարությամբ ջրագծի շինարարության եւ Ոսկեպարում կառուցված գազատարը գործարկելու հարցերը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031