Լրահոս
Օրվա լրահոսը

«Վահան Հովհաննիսյանը ռեժիմի հանցակիցն է եղել, սուպերքաղաքական գործիչ մի սարքեք»,-պնդում է ակտիվիստը

Հունվար 27,2015 18:16

Քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը` սոցցանցերում հայտնի Նավակ ճոճողը, շաբաթներ առաջ իրեն ծեծի ենթարկելու դեպքով դաշնակցականներին չի մեղադրում:

«Թյուր կարծիք է, դաշնակցականներին չեմ մեղադրել: Ես էլի պնդում եմ, որ ծեծի հետեւում ոստիկանապետ Վովա Գասպարյանն է ու հավատում եմ Հրանտ Մարգարյանին, որ իրենք կապ չունեն»,- ասաց ակտիվիստը` անդրադառնալով ծեծի վերաբերյալ նախօրեին ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի անդրադարձին:

Հիշեցնենք, որ «Երկիրն այսօր» հաղորդման ընթացքում Հրանտ Մարգարյանը ասել էր. «Ես նրա  գոյության մասին իմացել եմ, երբ հարցը վերաբերեց ինձ, նախքան դա էլ չեմ իմացել, որ նման անձ գոյություն ունի: Ես հետո իմացա, որ կա այդպիսի անձ, որ իրեն գռեհիկ ու վատ է պահել մեր ընկերոջ պարագայում: Ինքը կամ իր շրջապատը մտածել է, որ արժանի է ծեծ ուտելու նրա համար, ինչ արել է: Պետք է ասեմ` մենք չենք կարծում` ծեծով կարելի է հարց  լուծել, դրա հետ ոչ մի առնչություն չունենք, բայց ինքը, որ մտածել է, թե արժանի է մեր կողմից ծեծ ուտելու, ով որ ծեծել է ձեռքը չցավա»:

Վիլեն Գաբրիելյանը վստահ է, որ թյուրիմացության մեջ է Հրանտ Մարգարյանը, երբ իր մասին կարծում է, թե գռեհիկ ու վատ է պահել: Ակտիվիստը հստակեցնում է`խոսքը գնում է Վահան Հովհաննիսյանի վերաբերյալ իր facebook-յան գրառման մասին. «Ոչ հայհոյանք եմ գրել, ոչ կոպիտ բառ: Ես պարզապես մատնանշել եմ, որ Վահան Հովհաննիսյանը ռեժիմի հանցակիցն է եղել տարիներ շարունակ ու չպետք է նրան դարձնել սուպեր քաղաքական գործիչ: Հասկացանք` ոչ խուլիգան է  եղել, ոչ ուղիղ թալանչի է եղել, բայց հաստատ այն էլ չի եղել, որ այդ օրերին ներկայացվում էր: Եթե հանեմ Հրանտ Մարգարյանի գռեհիկ պահվածքիս մասին եւ ով, որ ծեծել է ձեռք չցավի արտահայտությունները, ապա նրա արձագանքը բավականին ադեկվատ է, հավատում եմ իրեն` ոչ տեսել, ոչ էլ լսել է իմ մասին ու առնչություն չունի ծեծի հետ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Լիովին համաձայն եմ Վիլեն Գաբրիելյանի հետ՝ Վահան Հովհաննիսյանի հարցում:

    Ակումբ (DIY) պայթեցրած հանցագո՛րծներին հովանավորած ՅՀԴ-անդամ ԱԺ պատգամավորները այդպես էլ չհեռացվեցին ԱԺ-ից. սա խայտառակությու՛ն է:

    Եվ վերջպես՝ այդ այսպես կոչված «դաշնակները» պիտի՛ ՎԵՐՋԱՊԵՍ կոնկրե՛տ ասեն,թե երբ և ինչ (հաջորդական) քայլերով են «ազատագրելու» Արևմտյան Հայաստանը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031