Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Բյուրոն հաստատել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը`Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության` նոր ձևավորված հանձնաժողովի հիմնական անդամի պաշտոնում: Նշենք, որ նախկինում այս մարմինն ուներ ենթահանձնաժողովի կարգավիճակ:
Հենց այս հանձնաժողովն է որոշելու` անդամ երկրների կողմից ներկայացված` դատավորի թեկնածուներից ով է արժանի ՄԻԵԴ դատավորի պաշտոնին:
Նշենք նաև, որ այս հանձնաժողովում Ադրբեջանը ներկայացուցիչ չունի:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ