Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահի տեղակալ Վալերի Գոլուբևին:
Զրուցակիցները քննարկել են էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցությանը, «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործունեությանն առնչվող հարցեր: Հովիկ Աբրահամյանը և Վալերի Գոլուբևն անդրադարձել են «Գազպրոմ»-ի կողմից Հայաստանի էներգետիկ համակարգում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին և հեռանկարներին:
Կողմերը բարձր են գնահատել էներգետիկայի բնագավառում հայ-ռուսական համագործակցության ներկա մակարդակը և «Գազպրոմ»-ի դերը ոլորտում երկկողմ կապերի խորացման գործում, ինչպես նաև քննարկել փոխգործակցության զարգացման հնարավորություններին վերաբերող այլ հարցեր:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ