Հունվարի 26-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Տիգրան Մեծի 10 հասցեում գործող սուպերմարկետից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1960 թ. ծնված Գագիկ Ս.-ին և ներկայացրել 1962 թ. ծնված Նուրե Շ.-ին: Վերջինս հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 23.00-ին, Գագիկ Ս.-ն նշված սուպերմարկետում գողացել է իր պայուսակը` պատճառելով 490.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավվել է:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն