Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի իշխանությունները փոխհատուցում պիտի պահանջեն ռուսաց կայսրից». հոգեբան

Հունվար 27,2015 16:47

Aravot.am-ի եւ զրույցում հոգեբան Աշոտ Հակոբյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի իշխանություններն Ավետիսյանների սպանության հարցում հանդես պիտի գան որպես պահանջատեր եւ պարտադիր փոխհատուցում պահանջեն ՌԴ իշխանություններից: Ըստ նրա, սա այն դեպքը չէ, երբ փորձեն «չկպնել ռուսաց կայսրի խաթրին» ու նրան չանհանգստացնեն:

Աշոտ Հակոբյանի ասելով, այստեղ ազգային արժանապատվության հարց կա, եւ Հայաստանի իշխանությունները պիտի բարի լինեին դեռեւս 1999 թվականին ռուս սպաների ու ենթասպաների կողմից Գյումրու կենտրոնում զինված հարձակում գործելու ու անմեղ մարդկանց սպանելու ժամանակ փոխհատուցում պահանջեին:

Նա հիշատակում է նաեւ Վահրամաբերդ գյուղի տարածքում զորավարժությունների պատճառով զոհված երեխաներին, որոնց ռուսական կողմը միայն թաղման ծախսեր էր առաջարկել: «Եթե հիմա մենք փոխհատուցում չենք պահանջում եղեռնագործության ենթարկված Ավետիսյանների ընտանիքի համար, ապա ինչո՞ւ ենք թուրքերից պահանջում փոխհատուցում ցեղասպանության համար»,- հարցնում է հոգեբանը:

Ըստ նրա, Հայաստանի իշխանությունների կողմից Ռուսաստանի Դաշնությանը ներկայացնելու երկրորդ պահանջն այն է, որ սանիտարական գոտի պիտի ստեղծվի, եւ զինվորականները իրավունք չունենան մանկահասակ երեխաների ու խաղաղ բնակիչների աչքի առաջ երբ ասես քաղաքում իրենց ինքնաձիգներով ման գան: «Սանիտարական զոնա պիտի ստեղծվի, եւ պիտի կարգավորվի՝ ով եւ ինչպես իրավունք ունի զորակայանից դուրս գալ: Ռուսը ինձնից թույլտվություն պետք է վերցնի այս հարցում, ասենք երեք գունդ զինվորականներ ման են գալիս, ինչո՞ւ պիտի իմ երեխան տեսնի ու վախենա: Կամ ասենք ես հարեւանիս հետ բարձր տոնով խոսում եմ, Աստված մի արասցե այդ պահին զինված ռուս զինվորական է մոտենում ու միջամտում է մեր զրույցին իր զենքով, ո՞վ պիտի պատասխան տա: Ի վերջո պիտի հասկանան, զինված մարդկանց տեսնելը հոգեբանական լուրջ խնդիր է, սթրես է այս քաղաքի բնակիչների համար, պատկերացրեք դեղնակտուց Պերմյակովն ավելի անվնաս է, քան այն պրոֆեսիոնալ զինվորականները, որոնք ամեն վայրկյան սպառում են մի նոր 1999 թվական սարքել գյումրեցիների գլխին ու նոր Ավետիսյանների սպանել: Համեստություն անելու ժամանակը չէ, երկրիդ, արժանապատվությանդ տեր կանգնելու ժամանակն է»-, ասում է հոգեբանը:

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լեյլա says:

    Այս երկիրը այն պատճառով է այս վիճակում,որովհետև հոգեբանը քաղաքական մեկնաբանություններ է անում,պահանջատիրությունից է խոսում:Հարգելի Ն.Արևշատյան հաջորդ անգամ կառաջարկեմ մի բժիշկ զրուցակից գտնել ու քաղաքաշինությունից խոսել:

  2. Նունե Արեվշատյան says:

    Հարգելի Լեյլա, այս հոգեբանը նաեվ քաղաքական գործիչ է, նա երկար տարիներ եղել է ՀՅԴ անդամ, անգամ այս կուսակցության պատասխանատու, սակայն նա խնդրում է իրեն ներկայացնել միայն հոգեբան:Եվ ես հարգում եմ նրա խնդրանքը:Այնպես որ վերջինիս քաղաքական մեկնաբանություններ անելը ձեզ չպիտի զարմացնի, եթե ոչ նա,ապա ով իրավունք քաղաքական մեկնաբանություններ անելու:Ուզում եմ նաեվ ասել, որ պահանջատեր լինելու համար պարտադիր չէ հոգեբան կամ քաղաքական գործիչ լինել, Գյումրիում այսօր պահանջատեր է յուրաքանչյուր բնակիչ. եվ հոգեբանը, եվ բժիշկը, եվ դասախոսը, եվ վաճառողը, եվ տաքսու վարորդը, անգամ դպրոցահասակ երեխաները…Բժիշկ- զրուցակից ընտրելու առաջարկ անելուց առաջ էլ պիտի հորդորեի՝ չմոռանանք, որ այսօր մեր երկրի բժիշկների մեջ էլ կան մարդիկ, որոնք ակտիվ քաղաքական գործիչներ են, կարծում եմ նրանց անուն-ազգանունով թվարկելու կարիք չկա…

  3. Մարատ| says:

    Իսկ այս երկիրն այն պատճառով է այս վիճակում, որովհետեւ հարգելի Լեյլան այդպես էլ չի ընկալել, որ Քաղաքացի լինելը մասնագիտության հետ կապ չունի, իսկ կառաջարկեմ, որ սրանից հետո ինքը լավ կանի հաջորդ անգամ էնսհաթովներից մի զրուցակից գտնել ու խոսել ամեն ինչից, բայց ո՛չ պահանջատիրությունից, պետությունից, արժանապատվությունից, այ՛ս երկրի մյուս բազմաթիվ հիմնախնդիրներից ու նման, իրենից հեռու հասկացություններից:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031