Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լուիս Լեոնարդո Ալմագրո Լեմեսին

Հունվար 27,2015 16:31

Հունվարի 26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը նամակ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Լուիս Լեոնարդո Ալմագրո Լեմեսին։

Նամակում Կարեն Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լուիս Լեոնարդո Ալմագրո Լեմեսին Արցախի ժողովրդի ապագայի վերաբերյալ արտահայտած վճռական դիրքորոշման համար։

«Ձեր ջանքերը, որոնք նպատակաուղղված են՝ խաղաղություն և կայունություն բերելու մեր տարածաշրջան՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման վրա, մեծապես ողջունելի են և խրախուսում են մեզ առաջ շարժվել մեր ընտրած ուղիով՝ ապրելու խաղաղության և անվտանգության մեջ, ազատ և ժողովրդավարական պետությունում», – նշված է նամակում։

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը համոզմունք է հայտնել, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի այցը Ուրուգվայ 2011 թ. և Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օմար Օռիկո Միրալդիի այցը ԼՂՀ 2012 թ. նշանակալիորեն նպաստել են երկու երկրների միջև բարեկամության ամրապնդմանը և հրավիրել իր ուրուգվայցի գործընկերոջն այցելել Արցախ։

Հունվարի 4-ին Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Լուիս Լեոնարդո Ալմագրո Լեմեսը Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ընդգծել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով  Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

 ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031