Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկավարժականում բացվեց Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոն

Հունվար 27,2015 16:28

««Շախմատը դպրոցում» երևույթը հայկական կրթական համակարգի հաջողության լավագույն պատմություններից մեկն է: Գուցե վաղ ենք դատում արդյունքների մասին, սակայն հավաստիացնում եմ` նաև որպես քաղաքական գործիչ. նման տեսակի կրթական մասնագիտական լայնամասշտաբ նախաձեռնությունը պատիվ կբերեր ցանկացած երկրի»,- Մանկավարժական համալսարանում Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոնի բացման ժամանակ ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նա ընդգծեց, որ այս իրականությունը մեզ դարձնում է ավելի հպարտ և վստահ՝ տարբեր միջազգային հարթակներում ու կոնֆերանսներում: «Բացի կրթական գաղափարներ ու առաջարկություններ ներմուծելուց, այլևս մենք էլ ունենք մյուսներին տալու  նման փորձ, հստակ  մշակված համակարգ և արդյունք»,- ասաց Արմեն Աշոտյանը:

_MG_3124

Անդրադառնալով նորաստեղծ կենտրոնի բացմանը՝ նախարարը նկատեց, որ դրա գործունեությունը լավագույն պատասխանն է բոլոր փոքրաթիվ քննադատների, որոնք շախմատը հանրակրթության ոլորտ ներմուծելու մեջ տեսնում էին PR –ի կամ շոուի էլեմենտ. «Նկատելի է, որ  խնդիրը իրականում խորքային վերլուծությունների, ընկալումների մեջ է և չի սահամանփակվում միայն գեղեցիկ բառերով: Այն երկրի մասին հիշատակումների  դրական անսպառ աղբյուր է»,- ամփոփեց նախարարը և խոստացավ լիարժեք ու շարունակական աջակցություն ցուցաբերել այս ծրագրի իրականացմանը:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյան տեղեկացրեց, որ վերջերս համալսարանում կայացած «Շախմատը դպրոցներում» խորագրով միջազգային կոնֆերանսի՝ աշխարհի 31 երկրից 180 մասնակիցների թվում էր նաեւ  Մանկավարժական համալսարանի երիտասարդ մասնագետներով համալրված խումբը, որն էլ այսօր շարունակելու է գործունեությունը իրականացնել նորաբաց Կենտրոնում:

_MG_3110

Կենտրոնի ղեկավար, ՀՊՄՀ սպորտի և շախմատի ամբիոնի վարիչ Սմբատ Լպուտյանը կենտրոնի բացումը համեմատեց նոր ծառ տնկելու հետ՝ ընդգծելով, որ տարիներ հետո տված պտուղները սպասված են լինելու ոչ միայն մեր երկրի, այլև ամբողջ աշխարհի համար:

«Շախմատը հաջողությամբ որպես ուսումնական առարկա ներդրվել է հանրակրթական դպրոցներում, փորձը ցույց է տալիս, որ այն ունի զգալի կրթական և սոցիալական պոտենցիալ, այն շարժել է առաջավոր բազմաթիվ համալսարանների հետաքրքրությունը: Կենտրոնի առաքելությունն է նպաստել դպրոցներում շախմատի դասավանդման շարունակական բարելավմանը»,- ասաց Կենտրոնի գիտահետազոտական ծրագրերի ղեկավար Վահան Սարգսյանը:

Վերջինը ներկայացրեց ծրագրի հիմնական մարտահրավերներն ու ակնկալվող արդյունքները:

Կենտրոնի գիտահետազոտական աշխատանքները իրականացվելու են ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի կողմից տրամադրվող բազային ֆինանսավորման միջոցների հաշվին:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը,  Երևան քաղաքի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, մի շարք դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031