Վրաստանի ոստիկանությունը Բավրայի սահմանային անցակետում Բուլղարիայի քաղաքացիների մոտ 8 կգ թմրանյութ է հայտնաբերել, հայտնում է «Agenda.Ge» լրատվականը:
Հայաստանից Վրաստան թմրամիջոցներ տեղափոխելու համար ձերբակալվել են Բուլղարիայի երեք քաղաքացիներ՝ Սաշո Տ-ն, Գեորգ Ա-ն և Ռուսի Կ-ն, որոնք թմրանյութն առանձնացրել էին 10 փաթեթների մեջ և կպչուն ժապավենով ամրացրել իրենց մարմնին:
Փորձաքննությունը ցույց է տվել, որ առգրավված թմրամիջոցի 6,295կգ կոկաին է պարունակել: Պարզվել է, որ դրա գինը կազմում է 2,5 միլիոն դոլար:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ