Լրահոս
Օրվա լրահոսը

Parking siti-ին` գրպանահատ

Հունվար 27,2015 15:21
anahit baxshyan

Հարգելի քաղաքացիներ, համայնքային վճարովի ավտոկայանատեղում կանգնելու համար տուգանքի մասին արձանագրություն ստանալիս ուշադիր նայեք այն ավտոկայանատեղի  կահավորանքին, որտեղ  կանգնած եք եղել:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  որոշման 3-րդ գլխում սահմանված կարգը պահանջում է  կահավորել անհրաժեշտ  միջոցներով` տեսախցիկ, ցուցանակ, կարմիր գծանշում:

Կարմիր գծանշումը բացակայում է Տիգրան Մեծ պողոտայի 6 և 7-րդ հատվածներում, սակայն 2014թ. դեկտեմբերին 5 վարորդներ ստացել էին  արձանագրություններ իրավախախտումների մասին` ՀՀ  օրենսգրքի 124 7-րդ հոդվածի համաձայն, որոնց մեջ նշված է, որ <քաղաքացին 15 րոպեից ավել ժամանակահատվածով կայանված է եղել ք.Երևան, Տիգրան Մեծ պող. 7-րդ հատվածի վրա գտնվող համայնքային վճարովի ավտոկայանատեղում, ինչի համար չի  վճարել>: Ուրեմն պողոտայի նշված հատվածը Երևանի քաղաքապետարանում արդեն գրանցված է որպես համայնքային վճարովի ավտոկայանատեղ:

Միջանկյալ ընդգծեմ, որ Տիգրան Մեծ պողոտայի 7-րդ հատվածի վրա է գտնվում Կրթության ազգային ինստիտուտը, որտեղ  աշխատում ենք ես և վերոնշյալ 5  քաղաքացիները:

Այս մասին 2015թ. հունվարի 14-ին նամակով տեղեկացրել եմ Երևանի քաղաքապետին` ներկայացնելով այդ արձանագրությունները և ինձ հավաստիացրել են, որ նման արձանագրություն  այլևս ոչ մի քաղաքացի չի ստանա, իսկ վերոնշյալ 5 քաղաքացիների նկատմամբ կայացվել է գործերի վարույթները կարճելու մասին որոշումներ: Քանի որ հարցը լուծված համարեցի, խնդիրը չհրապարակեցի:

Սակայն սույն թվականի հունվարի 23-ին վերոնշյալ 5  քաղաքացիներից մեկը Տիգրան Մեծ պողոտայի  7-րդ հատվածում չեղած  վճարովի ավտոկայանատեղում  կանգնելու  համար կրկին ստացել է նման մի արձանագրություն  և ես ստիպված եմ հրապարակել PARKING  SITI-ի  կողմից  իրականացվող գրպանահատության այս  վտանգավոր  ձևի մասին:

Ավելացնեմ, որ  եթե այն 5 վարորդներն իմ գործընկերներն են և ես անմիջապես տեղեկանում եմ այդ մասին, ապա  մարզերից մեր ինստիտուտ  մշտապես այցելուների դեպքում`  տեղյակ չենք լինում, իսկ նրանք հնարավոր է նույնպես ստացել են նման արձանագրություններ, սակայն ուշադրություն չդարձնելով  կարմիր գծանշումների   բացակայությանը, սուս- փուս  վճարում են տուգանքները:

Գրպանահատությունն էլ ինչպե՞ս է լինում, սա   գրպանահատության դասական օրինակ  է:

 

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան»

խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031