«Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչները Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքում հայկական ամենահին եկեղեցիներից մեկն են ոչնչացրել, հայտնում է «ԲասՆյուզ»-ը:
Քաղաքը ներկայացնող Քրդական ժողովրդավարական կուսակցության անդամ Սաեդ Մամուզինին պատմել է, որ ԻՊ գրոհայինները շարունակում են ոչնչացնել հասարակական վայրերը, մարդկանց տներն ու սրբավայրերը:
«Նրանք օրվա կտրվածքով պարբերաբար ոչնչացնում են տներն ու սրբավայրերը», – ասել է նա:
Նշվում է, որ ավերված հայկական եկեղեցին գտնվում է Ուահդա թաղամասում:
Կարդացեք նաև
«Եկեղեցին պատկանում է հայ քրիստոնյաներին, ժամանակ առ ժամանակ այնտեղ պատարագ էին մատուցում», – ավելացրել է Մամուզինին:
ԻՊ ահաբեկչական խմբավորումը հայերով և քրիստոնյաներով բնակեցված Մոսուլ քաղաքը գրավել են 2014թ. հունիսին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ