ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 27¬ին Բանակի օրվա առթիվ Ազգային ժողովի պատվո մեդալով պարգեւատրել է Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին: Գալուստ Սահակյանը, շնորհավորելով Բանակի օրվա առթիվ, նշել է, որ Ազգային ժողովը հայ զինվորի եւ զինվորականի նկատմամբ միշտ դրսեւորել է իր ընդգծված վերաբերմունքը՝ մեր պետության գլխավոր ձեռքբերումներից մեկը համարելով հայոց հզոր բանակը: ԱԺ նախագահը, բարձր գնահատելով Մանվել Գրիգորյանի դերը բանակաշինության գործում, մաղթել է նրան առողջություն, հայրենասեր, ազատատենչ սերունդներ, երկրապահներ դաստիարակելու ուժ եւ վճռականություն: Գալուստ Սահակյանի խոսքով՝ ուժեղ ազգային պետություն ունենալու երազանքը բոլորին է պատկանում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ