Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարին

Հունվար 27,2015 14:05

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին:

Ողջունելով հյուրին՝ վարչապետը բարձր է գնահատել հայ-իրանական բարեկամական հարաբերությունները և  կարևորել դրանց շարունակական խորացումը: ԻԻՀ արտաքին գործերի նախարարը ՀՀ վարչապետին է փոխանցել ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի ջերմ ողջույնները և նշել, որ ՀՀ վարչապետի՝ 2014 թ. հոկտեմբերին ԻԻՀ կատարած պաշտոնական այցը նպաստել է երկու երկրների հարաբերությունների խորացմանը և ամրապնդմանը: Պարոն Զարիֆի խոսքով՝ Հովիկ Աբրահամյանն ինչպես Ազգային ժողովի նախագահի, այնպես էլ վարչապետի պաշտոնում նշանակալի ներդրում ունի հայ-իրանական կապերի սերտացման և ընդլայնման գործում:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Իրանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակից և ընդգծել, որ պետք է ջանքեր գործադրել առևտրատնտեսական համագործակցությունը ևս այդ մակարդակին հասցնելու ուղղությամբ:

Հովիկ Աբրահամյանը և Մոհամադ Ջավադ Զարիֆը  քննարկել են հայ-իրանական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային ծրագրերին, որոնք կնպաստեն առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: Այս համատեքստում կողմերն առանձնակի կարևորել են ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը, գոհունակություն հայտնել հանձնաժողովի վերջին՝ 2014 թ. դեկտեմբերին Իրանում կայացած նիստի աշխատանքներից և շեշտել, որ դրա արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն` ի շահ երկու երկրների և ժողովուրդների: Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը՝ Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ այն ևս կնպաստի հայ-իրանական տնտեսական կապերի աշխուժացմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային իրավիճակին և զարգացումներին, կարևորվել հակամարտությունների խաղաղ կարգավորումը և տարածաշրջանի կայունությունը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031