Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նաիրիտցիներ. «Մինչեւ ակցիա չենք անում, աշխատավարձը չեն տալիս» (Տեսանյութ) 

Հունվար 27,2015 13:57

Մինչ հազարավոր առեւտրականներ կառավարության շենքի առաջ պահանջում են կասեցնել «Շրջանառության հարկի մասին» բարեփոխված օրենքը, հարյուրավոր նաիրիտցիներ կառավարությունից քիչ այն կողմ՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության շենքի առաջ պահանջում են վճարել իրենց ամիսներ շարունակ չվճարած աշխատավարձերը, որ միլիոնների են հասնում:

Նաիրիտցիները նախարարություն են եկել նախագահի նստավայրից: Նրանք «Մենք չենք ուզում դառնալ գաղթական» ցուցապաստառներով նախարար Երվանդ Զախարյանից պահանջում են տեր կանգնել խոստմանը եւ աշխատավարձը վճարել: Դիտարկմանը, թե նախարարությունից վստահեցնում են, որ խոստացածի պես գումարները ամեն ամիս վճարվում են նաիրիտցիներին, «Նաիրիտի» աշխատակիցները ասացին՝ «մինչեւ ակցիա չենք անում, ոչ մի կոպեկ չեն տալիս»:

Նրանք պահանջում են նախարարի հետ հանդիպում:

Փետրվարի 6-ին «Նաիրիտի» աշխատակիցների մեծ մասը պաշտոնապես աշխատանքից ազատված են համարվելու եւ մնալու են մոտ 400 աշխատակից: Սակայն, ինչպես մեզ հետ զրույցում ասացին նաիրիտցիները, այս պահին ոչ այնքան աշխատանքից ազատման հարցն է մտահոգում իրենց, որքան պարտքի վճարումը:

Նշենք, որ այս պահին ԱԺ-ում ընթանում է «Նաիրիտի» հարցով ստեղծված ենթահանձնաժողովի նիստը, որին նաեւ մասնակցում է նաիրիտցիներից կազմված պատվիրակություն: Նաիրիտցիները հանձնաժողովին են ներկայացրել իրենց պահանջները եւ սպասում են հանձնաժողովի պատասխանին:

Մոտ կես ժամ նաիրիտցիները նախարարության շենքի առաջ են, սակայն նրանց բողոքին որեւէ մեկը չի արձագանքել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031