Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցի գերիներ շատ ենք ունեցել, նայում ես, մեղքդ գալիս է, դաժե չես ուզում չափալախես դրան». ազատամարտիկ

Հունվար 27,2015 13:39

«Մենք կարողանում էինք 7-8 մլմ-անոց ազգի չոքացնել, այսօր էլ այդ նույն ազգն է: Իրենք մի քիչ ավելացել են, մենք՝ պակասել: Դուք ինքներդ էլ տեսնում եք՝ ինչ է կատարվում Հայաստանում: Եթե տան տղամարդը թույլ է, ուզենան վրան կհարձակվեն: Եթե մենք ազգով ուժեղ լինենք, ազերին ո՞վ է: Միշտ ուժերի հետ են նստում հաշվի»,-այսօր «Հայացք» ակումբում հարցին՝ ինչո՞ւ է Ադրբեջանը սահմանային գոտում լարվածություն ստեղծում, երբ ինքն է ժամանակին խնդրել, որ զինադադար կնքվի՝ այսպես պատասխանեց Տիգրան Մեծ աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանը:

Ըստ նրա, թող մեր իշխանությունը նորմալ լիներ, մեր բանակը հզոր է այսօր, թուրքն ով է, որ հարձակվի:

Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար Մկրտիչ Մկրտչյանի (Մարշալ) դիտարկմամբ՝ Ադրբեջանը զենք, զինամթերք է առել եւ ուզում է փորձել հարձակվել. «Թող փորձեն, կարող է այս անգամ մեր տված հողերը հետ առնենք: Թող իրենք շատ զենք առնեն, դա վերջում մեզ են տալու»:

ՀՀ նախագահը եւ ՊՆ նախարարը խոստացել են, որ կոշտ են արձագանքելու Ադրբեջանի նոր դիվերսիաներին՝ Մկրտիչ Մկրտչյանի խոսքերով՝ «Կարծում եմ, իրականություն կլինի եւ կսսկվեն մի քիչ: ՀՀ եւ ԼՂՀ-ն ունեն այդ ուժը՝ պարտադրելու խաղաղություն: Եթե զսպաշապիկ հագցնենք Ադրբեջանին, կթուլանա, մենք խաղաղ պայմաններում զոհ չենք ունենա: Մենք հնարավորություն ունենք դա անելու, բայց թե հիմա քաղաքական խաղերում թույլ կտան դա, չեն տա՝ այլ հարց է»:

Ըստ ազատամարտիկների, եթե ականանետ է աշխատում՝ դա արդեն պատերազմ է: Ադրբեջանը մեծ տրամաչափի զենք  է օգտագործվում, որը միջազգային օրենքներով չի թույլատրվում. «Մեր մոտ պատերազմի, չենք հասկանում ինչ է: Ալիեւը իշխանություն պահելու խնդիր ունի եւ յանի ուզում է ցույց տա, որ ինքը տղամարդ է, կարողանում է խփի հայերին»,- ասաց Վլադիմիր Առաքելյանը:- Ես տեղյակ եմ, որ մերոնք բավականին մեծ հակահարվածներ են տվել թե՛ ղարաբաղյան, թե՛ մեր սահմաններում, մենք կսսկցնենք դրանց»:

Հարցին՝ ո՞րն է թույլ կողմը Ադրբեջանի հոգեբանական կամ այլ՝ Վլադիմիր Առաքելյանը պատասխանեց. «Գերիներ շատ ենք ունեցել, նայում ես, իսկականից եմ ասում՝ մեղքդ գալիս է, դաժե չես ուզում չափալախես դրան: Ասում եմ՝ այ հիմարի ծնունդ, քեզ ո՞վ է ուղարկել, ինչի՞ ես եկել: Քոչվոր ազգ են, իրենք ամբողջովին թույլ են: Ում ձեռն էլ ռագատկա տաս՝ կքաշի կխփի մեկին: Թույլն էլ կարա քաշի, ուժեղն էլ: Այդքան զենք ունեն հեռահար՝ այդքան կորուստներ են տալիս: Իրենց մոտ չեն լուսաբանում այդ կորուստները, իսկ մենք այնպիսի ունենք, որ զոհ չեղած՝ ասում են զոհվել է սահմանում: Պատկերացրեք ծառայողների ծնողների վիճակները: Փոխանակ մեր լրատվությունը դիվերսիա անի, իրենց զոհերին դնի դեմները, որ իրենց ժողովուրդն էլ տեսնի»:

Մկրտիչ Մկրտչյանի խոսքերով՝ «Ադրբեջանում էլ կռվողներ կան, կռվող տղերք, բայց գենետիկորեն իրենք հասկանում են, որ դա իրենց հողը չի: Երբ մտնում են մեկի տուն, կարող է տան կինը բահով  առաջ գա, վախից զենքը թողնեն, որովհետեւ գիտակցում են, որ դա անարդար պատերազմ է: Հոգեբանորեն մենք ավելի ենք հակված մեր հողը պաշտպանելու, քան նրանք՝ ուրիշի հողը գրավելու: Մենք ուզում ենք պաշտպանենք, իրենց ստիպում են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031