Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքով գողն ազատ կարձակվի՞ երկու օրից

Հունվար 27,2015 13:35

Արդարադատության նախարարությունը ուսումնասիրում է Երեւանում 2014թ հոկտեմբերի 28-ին հայտնաբերված Անդրանիկ Սողոյանի`օրենքով գող Զապի, կալանքը երկու ամսով երկարացնելու իրենց միջնորդությունը մերժելու մասին Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիմքերը:

Նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Aravot.am-ին ասաց, որ մերժման հիմքերը ուսումնասիրելուց հետո պարզ կլինեն բողոքարկման հնարավորությունները:

Հիշեցնենք, որ news.am-ի տեղեկություններով, Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 24-ին մերժել է Անդրանիկ Սողոյանի կալանքը երկու ամսով երկարացնելու Արդարադատության նախարարության միջնորդությունը:

Ու եթե նախարարությունը 5 օրյա ժամկետում չբողոքարկի դատավճիռը, ապա Սողոյանն ազատ կարձակվի հունվարի 29-ին:

Անդրանիկ Սողոյանի նկատմամբ հայտարարված էր միջազգային հետախուզում: Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի, 235 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել է 22 տարվա ազատազրկման: Բայց Չեխիայում Անդրանիկ Սողոյանի նկատմամբ դեռեւս օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    Առավոտ թերթը կարող է ավելի լուրջ թեմաների մասին գրել? Օրենքով գող, գողագետ, քրականագետ և այլն… Ամոթ է վերջապես

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031