ԵՏՄ անդամակցությունը չի երկրորդացնում Հայաստանի՝ Եվրոպայի խորհրդին անդամակցությունը։ ՀՀԿ-ական պատգամավորի համոզմունքն է՝ ԵԽԽՎ-ն Հայաստանի համար շարունակում է մնալ տարաբնույթ հարցեր քննարկելու կարեւորագույն հարթակ: 14 տարի առաջ Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, պարտավորվեց ապահովել ժողովրդավարության առաջընթացն ու միջազգային փաստաթղթերով ամրագրված իրավունքները:
Ըստ ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանի՝ «միջազգային հանրության կողմից կա լիարժեք ըմբռնում, նաեւ հարգալից վերաբերմունք ՀՀ կողմից կայացվող ոչ միայն ԵՏՄ միանալու, այլ ընդհանրապես բոլոր որոշումներում»:
Այսօրվանից Ստրասբուրգում մեկնարկած վեհաժողովի ձմեռային նստաշրջանին հայկական պատվիրակությունը մասնակցում է առանց ԲՀԿ եւ ՀԱԿ պատգամավորների: Արդյոք դա չի՞ թուլացնում մեր պատվիրակության ներուժը. «Հնարավոր չէ` մենք ունենանք խիստ կարեւոր օրակարգային հարցեր ու պատվիրակության թերի մասնակցություն»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ