Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտի» գույքի գնորդներ են հայտնվել (Տեսանյութ) 

Հունվար 27,2015 13:07

Երեկ «Նաիրիտի» քացախաթթվի արտադրամասի գույքի գնորդներ են գործարան գնացել:

«Հունվարի 22-ին, ինչպես խոստացվել էր գույքի օտարման հանձնաժողովը ստեղծվեց, երեկ էլ գնորդները գնացել են գործարան, նայել են, այս պահին այդ բանակցություններն արդեն վարում են: Կարծես թե նախնական համաձայնությունը` այո ես պատրաստ եմ գնելու, կա: Մնում է գույքը գրավից հանելու խնդիրը, ենթադրում եմ, որ նախարարը գոնե իր այդ խոստումը կկատարի»,- Aravot.am-ին ասաց «Նաիրիտի» աշխատակից Անուշ Հարությունյանը:

Anush_Harutyunyan_Nairit

Հիշեցնենք, որ նախարար Երվանդ Զախարյանը նաիրիտցիներին հորդորել էր սպասել, մինչեւ քացախաթթվի արտադրամասի գույքը վաճառեն ու աշխատավարձ տան:

Այսօր նաիրիտցիները կրկին նախագահական նստավայրի դիմաց էին հավաքվել` աշխատավարձերի վճարման պահանջով

Անուշ Հարությունյանը մտավախություն ունի, որ իրենց չհավաքվելու պարագայում այդ գույքի վաճառքն էլ կարող է չկազմակերպվեր: Նրա խոսքով, նաիրիտցիները այս պահին, բացի բողոքի ակցիաներից այլ պայքարի միջոց չունեն. «Այլ բան առաջարկել մարդուն` գնա տանը նստի ու սպասի, մարդիկ 4 տարի նստել ու սպասել են: Այսօր ու սրանից առաջ եկել ենք այդ պահանջով` որոշակի գումար պարտքից պետք է վճարվի»:

Նրա կարծիքով, գույքի վաճառքից ամբողջ պարտքի 1/3-ը կվճարվի. «Պարտքը կազմում է 13-15 միլիոն դոլար, իսկ գույքը գնահատված է 5-7 միլիոն դոլար, մոտ վեց ամսվա փող»:

Գործարանի աշխատակիցներից մեկն էլ ասաց այնքան են նախագահական նստավայր գալու գնալու, մինչեւ կոշիկները մաշվեն:

Մանրամասները`   տեսանյութում

 Nairit_cuyc_4 Nairit_cuyc_3 Nairit_cuyc_2 Nairit_cuyc_5

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031