Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւի ոստիկանապետը հատուկ շրջաբերական է իջեցրել՝ «քաղաքացիներին այլեւս չծեծել եւ չխոշտանգել». «Չորրորդ իշխանություն»

Հունվար 27,2015 12:45

Ամփոփելով 2014 թվականը՝ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը որպես ձեռքբերում նշել է այն, որ ոստիկանությունը «հրաժարվել է ծեծից եւ խոշտանգումից»։

«ՉԻ» – Քաղաքացիների ծեծն ու խոշտանգումը, ինչպես հայտնի է, քրեական հանցագործություններ են։ Ու փաստորեն 2014-ին մեծ ձեռքբերում ենք ունեցել՝ ոստիկանները հրաժարվել են քրեական հանցագործություններ կատարելու պրակտիկայից։

Եթե այսպես շարունակվի՝ ընդամենը մի 5-6 տարի հետո հաջորդ խոշոր ձեռքբերումը կունենանք, ոստիկանությունը կսկսի զբաղվել քրեական հանցագործությունների բացահայտմամբ։

Այսօր դա անհավատալի է թվում, բայց առաջին քայլն արված է. կոնկրետ մի հանցատեսակից ոստիկանությունը հրաժարվել է։ Երեւի ոստիկանապետը հատուկ շրջաբերական է իջեցրել՝ «քաղաքացիներին այլեւս չծեծել եւ չխոշտանգել»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031