Լրահոս
Օրվա լրահոսը

«Սգացող մարդիկ տարբեր գրանտակերների կեղծ հայրենասիրական, ցուցադրական սադրանքներին չտրվեցին». «Հայոց աշխարհ»

Հունվար 27,2015 12:40

Ըստ գրականագետ ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆԻ, ադրբեջանական զինուժի վերջին ակտիվացման համար կան ինչպես ավանդական, այնպես էլ մի քանի նոր գործոններ

   -Իսկ Գյումրիի ոճրագործությունը ազդեցություն չգործե՞ց: 

-Դա ուղղակի նրանց համար «պարգեւի» պես բան էր. մտածում էին, որ դա կհանգեցնի հայ-ռուսական լարվածության, գուցե առճակատման: Ադրբեջանցիները հաշվի էին առել նաեւ այն հանգամանքը, որ ոստիկանական ուժեր, տարբեր պաշտոնատար անձինք էին գտնվում Գյումրիում, այսինքն` կառավարության որոշակի ուշադրությունը սեւեռված էր այդ կողմի վրա, եւ նրանք հույս ունեին օգտվել դրանից:
Բարեբախտաբար ժողովրդի ողջամտությունը հաղթեց, եւ սգացող մարդիկ տարբեր գրանտակերների, մյուսների կեղծ հայրենասիրական, ցուցադրական սադրանքներին չտրվեցին: Մեր ժողովուրդը իր արժանապատիվ դիրքորոշումը ցույց տվեց` պահանջելով արդարադատ դատավճիռ եւ հետաքննություն, բայց միաժամանակ այնպես չարեց, որ դա հանգեցներ անկանխատեսելի հետեւանքների: Ընդ որում՝ հետեւանքների համար վճարելու էին ոչ թե այդ գրանտակերներն ու մյուսները, այլ մեր ժողովուրդը, դիրքերում գտնվող մեր զինվորները:

   -Իսկ գուցե ադրբեջանցիները մտածում են, որ Գյումրիի ոճրագործությունից հետո մեր ոգին կոտրվա՞ծ կլինի։ Ցանկանում էին օգտվել դրանի՞ց: 

-Մեր ոգին ինչո՞ւ պիտի կոտրվի: Վիշտը, ողբերգությունը ոգին չեն կոտրում, հակառակը, բերում են ուժերի լարման, համախմբվածության: Ընդհանրապես հուսահատվողը ամեն ինչից էլ կհուսահատվի, իսկ չհուսահատվողը նույնիսկ անելանելի վիճակում ելք կորոնի:

Ի դեպ, երբ հունվարի 2-3-ի գիշերը երկու զոհ ունեցանք, դրանով իսկ թշնամին նաեւ ցույց տվեց, որ մեզ համար տարին սկսվելու է այդ հարձակումներով, դիվերսիոն գործողություններով, որոնք շարունակվելու են ամբողջ տարին:

Ռուսլան ԹԱԹՈՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031