Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի արտգործնախարար. «Հայկական կողմի հետ լավ պայմանավորվածությունների ենք եկել».

Հունվար 27,2015 12:29

Այսօր ՀՀ արտգործնախարարությունում Էդվարդ Նալբանդյանի եւ Մոհամադ Ջավադ Զարիֆի հանդիպումից հետո նախարարները համատեղ մամլո ասուլիս էին հրավիրել:

Էդվարդ Նալբանդյանը հայտնեց, որ արդյունավետ քննարկումներ են ունեցել գործընկերոջ հետ երկկողմ հարցերի ուղղությամբ, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր, տնտեսական համագործակցությունը: Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ անդրադարձել են ԼՂ կարգավորմանը, հայկական կողմը գնահատում է իրանական կողմի հավասարակշիռ դիրքորոշումը հակամարտության առնչությամբ:

Իրանի ԱԳ նախարարը հայկական կողմին է ներկայացրել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ հայտնել է հայկական կողմին: «Այն դրական միտումները, որոնք նկատվում են բանակցային գործընթացում` դրական հույս են ներշնչում եւ Հայաստանը հույս ունի եւ ողջունում է, ակնկալում է, որ այդ բանակցությունները կտան արդյունքներ»,- նշեց Նալբանդյանը:

Մոհամադ Ջավադ Զարիֆին իր խոսքում կարեւորեց հայ-իրանական հարաբերությունները, նշեց, որ այդ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, երկու երկրների միջեւ լավ հարաբերություններ են, նկատելով, որ դա օրինակ է, թե ինչպես են իսլամն ու քրիստոնեությունը շատ խաղաղ գոյակցում:

Իրանի ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ համագործակցությունը երկու երկրների միջեւ, կապի, էլեկտրոնիկայի, բնապահպանական, ճանապարհների, ջրի եւ այլ ոլորտներում արդյունքներ կունենա եւ վստահեցրեց, որ «լավ պայմանավորվածությունների» են եկել հայկական կողմի հետ:

«Հույս ունենք, որ առկա հակամարտությունը խաղաղ կարգավորմամբ կլուծվի միջազգային սկզբունքների հիման վրա», նշեց Իրանի ԱԳ նախարարը:

«Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում եւ մենք խնդիր չունենք դա ապացուցելու: Բայց միեւնույն ժամանակ, պատժամիջոցները լավ գործիք չեն որեւէ երկրի հետ խոսելու ու որեւէ խնդիր լուծելու համար, պատժամիջոցները երբեք օգուտ չեն տվել: Իրանի հետ չի կարելի խոսել պատժամիջոցներով, կարծում եմ, որեւէ երկրի հետ հնարավոր չէ: Համագործակցության հիմքը պետք է լինի հարգանքը», նշեց Իրանի ԱԳ նախարարը` անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրին:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031