Եվ այսպես, ՀՅԴ 32-րդ ընդհանուր ժողովը, որն անցկացվեց Դիլիջանում՝ խստագույն գաղտնիության պայմաններում, եւ տեւեց ինը օր, հանդես եկավ հայտարարությամբ։ Եթե փորձենք մեկ նախադասությամբ ներկայացնել հայտարարությունը՝ ասելիքը մոտավորապես սա էր. Հայաստանի վիճակը լավ չէ, ու պետք է այնպես անել, որ լավ լինի։ Թե ինչպես անել՝ նույնպես նշված էր. հետամուտ լինել «Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգի արմատական փոփոխությանը՝ սահմանադրական բարեփոխումների ճանապարհով եւ ընկերային արդարության հաստատումով»։
Կարելի է չկասկածել, որ այս հայտարարությունից հետո ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ «կառուցողական երկխոսությունը» կշարունակվի է՛լ ավելի մեծ թափով, եւ արդյունքում մի շարք հավատավոր դաշնակցականների հնարավորություն կտրվի «իրենց լուման ներդնել պետականաշինության հայրենանվեր գործում» (հիմա դրան այդպես են ասում), բայց սրանում, ըստ էության, ոչ մի վատ բան չկա։ Վերջին հաշվով՝ 125-ամյա կուսակցություն է,՝ աշխարհի տարբեր ծայրերից լուրջ մարդիկ հավաքվել են, ինը օր շարունակ քննարկումների մեջ են եղել եւ ի վերջո որոշում են կայացրել՝ այս փուլում դառնալ Սերժ Սարգսյանի քաղաքական հենարանը (կամ, եթե այդքան կատեգորիկ չլինենք, Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի համար «ավելի լայն կոնսոլիդացիա ապահովել»): Իրենց իրավունքն է, ցանկացած քաղաքական ուժ ինքն է որոշում իր մարտավարությունն ու տվյալ պահին իր տեղը քաղաքական դաշտում։ Նրանք իրենց որոշումը կայացրեցին, եւ որեւէ մեկն իրավունք չունի ավելորդ գնահատականներ տալ, նրանց «խելք սովորեցնել» եւ այլն։
Ուրիշ բան, որ ՀՅԴ-ն էլ իր հերթին իրավունք չունի մոլորեցնել հասարակությանը եւ ձեւացնել, թե շարունակում է հանդես գալ ընդդիմադիր դիրքերից:
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում