Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է գտնվում Սամվել Վարդանյանը: Նա դատապարտվել է վեց տարի ութ ամիս ժամկետով ազատազրկման, 2013 թվականի փետրվարի 22-ից անազատության մեջ է:
Նրա նկատմամբ պետք է կիրառվեր Համաներման մասին որոշումը, սակայն անցյալ տարվա հոկտեմբերից դեռ այդ ուղղությամբ քայլ չի արվել:
Սամվել Վարդանյանի բողոքների հետ կապված պատասխանել էին, թե Արմավիր քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո տեղի վարչակազմը կկատարի դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռը, սակայն կալանավորն այդպես էլ չի տեղափոխվել, եւ Նուբարաշենն էլ չի կարողանում այդ պատասխանից հետո պատասխանատվություն ստանձնել:
Օրեր առաջ կալանավորին հայտնել են բանավոր, թե կա քաղհայց:
Կարդացեք նաև
Կալանավորի հարազատներն ասում են, որ նման պահանջ չկա, իսկ կալանավորն էլ ասում է, որ հետախուզման գտնվող չակերտավոր տուժողի հայտնվելու դեպքում կիմանա, թե ինչ հայցի մասին է խոսքը:
Կալանավորը մեղադրվել է խարդախության համար: