Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «Ռուսաստանից դժգոհելու խնդիր չեմ տեսնում». «Իրատես de facto»

Հունվար 27,2015 12:10

ՎՍԴՀԿ ատենապետ, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը «Իրատես de facto»-ի հետ զրույցում ռուսական ռազմաբազային դեմ արտահայտվողներին համարեց անլուրջ մարդիկ, որոնք քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում:

 – Գյումրու դեպքերից հետո հակառուսական տրամադրությունների ալիք բարձրացավ։ Այս հարցում որոշ շրջանակներ կրկին ադեկվատության խնդիր ունեին։ Այս առումով իշխանությունն ի՞նչ պիտի աներ, որ չարեց։

– Նախ՝ իշխանությունը պիտի իրեն իշխանության պես պահեր, ընտանիքի ղեկավարի պես։ Ո՞վ է հարգում ընտանիքի այն ղեկավարին, որն իր ընտանիքը չի հարգում։ Եթե երկրի ղեկավարը ժողովրդի պահանջներին համահունչ որոշումներ կարողանար կայացնել, սգո օր հայտարարեր, կարծում եմ, Ռուսաստանը մեզ ավելի էր հարգելու։ Ռուսաստանից դժգոհելու խնդիր չեմ տեսնում, մենք պիտի սովորենք ինքներս մեզնից դժգոհել: Մեր քայլերի արդյունքում են տարբեր երկրներ այս կամ այն կերպ մեզ վերաբերվում։ Ի՜նչ պիտի անի Ռուսաստանը, եթե Հայաստանը չի պահանջում։ Իշխանությունն իր սխալ քայլերով նպաստեց, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ հասունանան։ Հույս ունեմ, որ այդ տրամադրությունները շարունակական չեն լինելու։ Արդեն Ռուսաստանն անհանգստացած է Հայաստանում տիրող իրավիճակով, պատվիրակություններ են գալիս, հայտարարություններ են արվում։ Ռուսաստանը հասկացավ, որ Հայաստանում կարող է ոչ ի նպաստ իրեն իրավիճակ փոխվել։ Որքան մենք ենք շահագրգիռ, որ մեր սահմանները պահեն ռուս սահմանապահները, այնքան էլ Ռուսաստանը։ Վերջինս նաև պետք է հետևություններ անի, որ Հայաստանում չի կարելի ուկրաինական սցենար թույլ տալ։ Հետևաբար, պիտի վերանայի իր վերաբերմունքը Հայաստանի ու հայերի հանդեպ։

– Ներսում ուկրաինական «սցենարիստներ» չկա՞ն։

– Ներսում կան ու կային նաև ԵԱՏՄ-ին անդամակցության ժամանակ։ Կան մի քանի «քաղաքական գործիչներ», որոնք իրենց հաշիվ չեն տալիս, թե ինչ հայտարարություններ են անում ու ինչի կհանգեցնեն իրենց պահանջները։ Ես չեմ հարգում այդ կարգի «քաղաքական գործիչներին»։ Առաջարկելով հանել ռազմաբազան կամ չանդամակցել ԵԱՏՄ-ին, նրանք խուսափում են ներկայացնել, թե այդ պարագայում Հայաստանն ինչպիսի վիճակում կհայտնվի։ Նման մարդիկ պատասխանատվություն չեն կրում պետության նկատմամբ։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031