Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանին պետք է Վարդան Պետրոսյանին նվաստացնել. «168 ժամ»

Հունվար 27,2015 12:07

Վարդան Պետրոսյանի հյուծված, դալուկ դեմքը, փոս ընկած աչքերը, ինչ խոսք, դատարանին ոչինչ չեն ասում։

Վարդան Պետրոսյանի դեպքում էական է նրա հեղինակության հետ խաղալ, ինչը, ի զարմանս դատավորի և մեղադրող կողմի, ոչ մի կերպ տեղի չի ունենում։ Դատարանին պետք է Վարդան Պետրոսյանին նվաստացնել, հյուծել։ Ինչո՞ւ։

Ժամանակակից Հայաստանում ինչպիսի՞ հեղինակություն պիտի ունենաս, որպեսզի ասվածդ խոսքերն իրենց իմաստին համարժեք ընկալվեն։ Որպեսզի դիրքորոշում կամ քաղաքացիական կեցվածք դրսևորելը ոչ ոք հաշվենկատության ու փառասիրության չվերագրի։ Կա՞ն այդպիսի մարդիկ։ Դեռ կան։ Ու նրանցից մեկն արտիստ Վարդան Պետրոսյանն է։ Այն առումով, որ Ազատության հրապարակում կամ իր ներկայացումներում ասվածի մոտիվացիան ոչ թե իր ինտելեկտն ու սրամտությունը ցուցադրելն է, կամ թե՝ տեսեք, որքան քաջ եմ։ Նրա ասածի բնույթը հասարակական է և ոչ թե՝ անձնական։

Եվ հիմա դատարանում նա՝ ամբողջովին ու միայնակ հանձնված Հայաստանի իրավապահներին, որոնց արդարադատությանը գեթ մեկը չի հավատում, ասում է՝ վերցրեք կյանքս, եթե դա եք ցանկանում, պատրաստ եմ տալ, միայն թե հավատացեք խոսքերիս՝ զոհված տղաներն իմ սեփական տղաներն են նաև…

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031