Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Կյանքն օգնեց, որ այդ մարդիկ հասկանան, թե բանակն որքան կարեւոր է»

Հունվար 27,2015 12:02

«Բոլոր ժամանակներում մեր թշնամիների հիմնական նպատակն է եղել հայկական զինված ուժերի ոչնչացումը»,-այսօր՝ հունվարի 27-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում Հայկական բանակի ստեղծման օրվան ընդառաջ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքերով՝ ընդամենը 24 տարի առաջ իրեն ծայրահեղ էին համարում, քանի որ նա խոսում էր ազգային բանակի մասին, իսկ դրան դեմ էր հանրապետության գլխավոր գերագույն հրամանատարը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը. «Այն ժամանակ ասում էին, որ Հայրիկյանն անխոհեմ բաներ է առաջարկում, այն ժամանակ ռուսների հետ պայմանավորվել էին, որ հայ տղաները պետք է ծառայեն Վանաձորի գումարտակում, այսինքն՝ 50 հազար զինակոչիկներ պետք է ծառայեին ռուսական բանակում, բայց Վանաձորի զորամասում, 50 հազար հոգի պետք է ծառայեին մի զորամասում, որը նախատեսված էր 2000 հոգու համար: Բարեբախտաբար, կյանքն օգնեց, որ այդ մարդիկ հասկանան, թե բանակն որքան կարեւոր է, թե առանց ազգային բանակի պետություն լինել չի կարող»:

Պարույր Հայրիկյանի խոսքերով՝ բանակն իր առջեւ լուրջ խնդիրներ ունի, ըստ նրա, այդ խնդիրը ոչ միայն բանակինն է, այլ նաեւ ողջ հայ հանրությանը. «Բանակը պետության մի մասն է, չի կարող ծախվող պետության մեջ լինել չծախվող բանակ, այսինքն՝ երբ Հայաստանը իր իշխանությունների թուլակամությամբ դառնում է աշխարհի կողմից մերժվող մի միավորի կամակատարը, այդ դեպքում ինչպես կարող ենք ակնկալել, որ մեր բանակը կարող է հաջողություն արձանագրել: Եթե մենք մեր չակերտավոր դաշնակցին ապավինելով մենք շաբաթական միջինը երկու զինվորի կորուստ ենք տալիս եւ դա համարվում է հաջողություն եւ հաղթանակ, նշանակում է մենք լուրջ խնդիրներ ունենք մեր մտավոր մակարդակի հարցում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031