Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մանուկյանը՝ Գյումրիի դեպքերի մասին. «Պահը կգա, ես կասեմ»

Հունվար 27,2015 12:00

Այսօր ՝ հունվարի 27-ին, Բժշկական համալարանում կայացած միջոցառումից հետո պատասխանելով լրագրողների հարցին, Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը չհամաձայնեց այն դիտարկման հետ, թե Գյումրիի ողբերգության  հետ կապված անտեսվում է ՀՀ Սահմանադրությունը. «Սահմանադրությունը մի կողմ չի կարող դրվել, որովհետեւ այն մեր երկրի հիմնական օրենքն է: Ինչ վերաբերում է Գյումրու դեպքերին, դրանց վերաբերյալ ես լրացուցիչ մեկնաբանություն չեմ անի, այն ինչ ասված է, ասված է, ավելորդ եմ համարում որեւէ մեկնաբանություն անելը»:

Հարցին՝ Վալերի Պերմյակովն ի վերջո կփոխանցվի՞ հայկական կողմին, Հովհաննես Մանուկյանը պատասխանեց. «Ես այն իրավասու պաշտոնյան չեմ, որը համապատասխան տեղեկատվություն ունի դրա վերաբերյալ, որովհետեւ գործի քննությունն ընթանում է, նախաքննական գաղտնիքները գաղտնիքներ են ոչ միայն քաղաքացիների, ԶԼՄ-ների ու ցանկացած այլ պաշտոնյաների համար, որոնք գործի բերումով իրենց լիազորություններով չեն առնչվում այդ գործի քննության հետ: Ես հույս ունեմ, որ, այնուամենայնիվ, վերջնական լուծումները կլինեն այնպիսին, որ կբավարարեն ոչ միայն իրավական որոշակիության տեսակետից մեր պահանջմունքները, ոչ միայն կլինեն մեր ստանձնած միջազգային պայմանագրերի շրջանակներում եւ իրավական, այլեւ այնպիսին, որ մեր հանրության համար կլինեն ընդունելի, այդպիսով բավարարված կլինի հայ հասարակության արդար լուծման պատկերացումները»:

Իսկ իր կարծիքով Պերմյակովը պե՞տք է փոխանցվի հայկական կողմին, նախարարը պատասխանեց. «Չեմ ուզում լրացուցիչ իրավական մեկնաբանություններ անել, պահը կգա եւ դրա մասին ես կասեմ: Իմ լռությունը պայմանավորված է նրանով, որ չեմ սիրում ավելորդ մեկնաբանություններ անել, որովհետեւ, ըստ էության, այն իրավիճակում, երբ ինտենսիվ պրոցեսներ էին գնում, այդ թվում նաեւ մեր համապատասխան մարմինները՝ դատախազությունը, քննչական կոմիտեն, համապատասխան մյուս մարմինները բանակցություններ էին վարում մեր ռուս գործընկերների հետ, բացարձակ անիմաստ էր որեւէ լրացուցիչ մեկնաբանություններ տալ, ինչը կարող էր ընդհանուր գործընթացին խանգարել, իսկ այս փուլում, երբ որոշակի համագործակցության մեխանիզմներ արդեն կան՝ հայկական եւ ռուսական համապատասխան ծառայությունների միջեւ, ես կարծում եմ, որ պետք է սպասենք, հանդարտ, առանց հույզերի սպասենք հարցի ճիշտ հանգուցալուծմանը՝ իրավական եւ բարոյական տեսակետից»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գոհար Արշակյան says:

    Вот придет …………….., и я скажу свое тяжeлое мужское слово…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031