Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական նիստ երեխայի մահվան գործով

Հունվար 27,2015 11:45

«Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած Լիա Միսակյանի մահվան գործն այսօր վերսկսվեց Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Մանկաբույժներ Լիլիթ Վարդանյանի եւ Զարինե Այվազյանի պաշտպանները քրեական գործին նոր ապացույցներ կցելու հետ կապված տարբեր դիրքորոշումներ ունեին:

Երեմ Սարգսյանը այս փուլում որեւէ միջնորդություն չարեց, իսկ Գիվի Հովհաննիսյանը դատարանին ներկայացրեց մի շարք հարցումների պատասխաններ, որոնք միջնորդեց, որպեսզի կցի քրեական գործի նյութերին:

Մասնավորապես, նա հարցում էր կատարել «Արաբկիր» բժշկական կենտրոն, կապված հերթապահությունների հետ:

Lia-2

Եղել է շուրջօրյա հերթապահություն՝ ըստ պատասխանի, գործել է լաբորատորիան, դինամիկ հսկողության տակ են եղել 102 հիվանդ, իսկ Լիլիթ Վարդանյանի հսկողության տակ են եղել նրանցից 4-5 երեխա, համեմատաբար ծանր վիճակով. նրանք հետագայում ապաքինվել են:

Մեկ այլ հարցման համաձայն՝ ստացվել էր բոքսային բաժանմունքի բուժաշխատողի պայմանագիրը, թե նա ինչ պետք է անի, ինչ հանձնարարականներ է ստանում բուժող բժշկից:

Ստացվել էր նաեւ առողջապահության նախարարի հրամանը, որով սահմանվել են այն չափորոշիչները, որոնցով առաջնորդվում են բուժաշխատողները:

Կար նաեւ ախտորոշման մասին, փորձագետների իրավունքների եւ պարտականությունների մասին փաստաթուղթ, որը, ըստ պաշտպան Գիվի Հովհաննիսյանի թերի է եղել, քանի որ փորձագետները սխալ ախտորոշում են արել:

Դատախազը չառարկեց, որ սրանք կցվեն գործին, երեխայի հայրը՝ Գեորգի Միսակյանն առարկեց, իսկ նրա ներկայացուցիչ Արթուր Սաքունցը պահանջեց պատճենները, որոնց ծանոթանալու համար դատավոր Լեւոն Ավետիսյանը 20 րոպե ժամանակ է տվել դիրքորոշումն արտահայտելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031