Հատված ԿԲ խորհրդի անդամ, «Կոնվերս բանկի» հիմնադիրներից Սմբատ Նասիբյանի հարցազրույցից:
– ԿԲ-ն նշում էր, որ բանկերի խոշորացումը կնպաստի համակարգի կողմից ավելի որակյալ ու մատչելի բանկային ծառայությունների մատուցմանը և առողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը։ Սակայն, հաշվի առնելով, որ խոշորացման արդյունքում շուկայում խաղացողների թիվը նվազելու է, ըստ Ձեզ, հնարավո՞ր է առողջ մրցակցության մակարդակի բարձրացում։
– Այսօր խնդիրներ ունեցող բանկերը որոշակի դեմպինգների են գնում, խոշորացման արդյունքում այդ դեմպինգները կվերանան, այսինքն՝ դուրս կգան այն տոկոսները կամ պայմանները, որոնք, կարծես թե, ի վնաս բանկերի են աշխատում։ Դա կփոխվի, բայց ընդհանուր բանկային ծառայությունները կթանկանան։ Իսկ մրցակցության առումով, եթե 10 բանկ էլ մնա այս փոքր տարածքի վրա, իհարկե, նաև դա է մեծ թիվ։
– Այսինքն՝ 10 բա՞նկն էլ շատ է Հայաստանի համար։
– Այո, եթե 50%-ով կրճատեն բանկերի թիվը, մնա 10 բանկ, դա մրցակցելու համար բավականին մեծ թիվ է։ Այսօր բանկերը, ըստ էության, իրար հետ առանձնապես չեն էլ մրցակցում։ Ըստ ոլորտների բաժանել են գործունեության ուղղությունները, յուրաքանչյուրն իր նիշան, իր ոլորտն ունի, իր տեղը գտել է ու այդտեղ աշխատում է։ Մեկը շատ փոքր է, մեկը հիմնականում սպառողական վարկեր է տալիս, մյուսը՝ կորպորատիվ հաճախորդներին է սպասարկում, ամեն մեկն իր տեղը գտել է ու մի ոլորտում ավելի լավ է զգում, քան մյուսները։ Եվ խոշորանալու դեպքում էլ կարող են ոլորտները պահպանել։ Ունիվերսալ բանկերը քիչ են, մի երկուսը՝ հիմնականում իրենց կողքի բիզնեսներն են սպասարկում:
Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում