Լրահոս
Օրվա լրահոսը

Լուիզա Ղամբարյանը՝ «Հիշողություն» ֆիլմի մասին. «Ժողովուրդ»

Հունվար 27,2015 11:26

Լուիզա Ղամբարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է իր մասնագիտական ծրագրերին, խոսել է Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հեղինակած եւ արդեն իսկ բուռն քննադատությունների արժանացած «Հիշողություն» ֆիլմի, դրանում կերտած իր դերի եւ ֆիլմի վերաբերյալ բացասական կարծիքների մասին։

 – Օրերս համացանցում քննադատությունների տարափ տեղաց ՀՀԿ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) «Հիշողություն» ֆիլմի վերաբերյալ։ Սոցցանցերի օգտատերերը, ովքեր հասցրել էին դիտել Ձեր մասնակցությամբ ֆիլմը, նշում էին, որ հայերիս համար կարեւորագույն թեմայով՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող այս ֆիլմը խայտառակություն է, ամոթ է, որ այն ներկայացվի արտերկրում, սցենարը պարզամիտ է, բեմադրությունը՝ ոչ պրոֆեսիոնալ։ Ինչպե՞ս եք վերաբերում այս քննադատություններին, եւ ո՞րն է ֆիլմի մասին Ձեր մասնագիտական կարծիքը։

– Շատ երկար ժամանակ էր՝ ինչ ցանկություն ունեի իմ փոքրիկ ասելիքն ունենալ, մասնագիտական վերաբերմունքը ցույց տալ Ցեղասպանության թեմայի շրջանակում։ Ֆիլմի փակ դիտմանը ես ներկա չեմ եղել, այն չեմ դիտել։ Անշուշտ, մասնակցել եմ նկարահանումներին եւ ֆիլմի մասին որոշակի պատկերացում կազմել եմ հենց նկարահանումների ժամանակ, սակայն այս պարագայում ահռելի նշանակություն ունի նաեւ մոնտաժը, ուստի չեմ շտապի կարծիք հայտնել։

Ինչ վերաբերում է վատ կարծիքներին կամ քննադատություններին, ապա ասեմ, որ տեղի է ունեցել փորձ՝ նկարահանելու ֆիլմ, եկեք չշտապենք ասել, թե արտերկրում դա ինչ արձագանք կունենա։ Որոշ պատմաբաններ եւ գործի մասնագետներ, գուցե, ասեն, որ փաստեր են խեղաթյուրված, բայց ես այնտեղ մի փոքրիկ էպիզոդիկ կերպար եմ կերտել եւ փորձել եմ խաղալ նորմալ, այսքանը։

– Քննադատողները հիմնականում նշում էին, որ ամեն մարդ չպետք է մոտենա մեզ համար այդքան կարեւոր եւ խոցելի թեմային՝ Հայոց ցեղասպանությանը։ Դրանով պետք է զբաղվեն պրոֆեսիոնալները։ Դուք ի՞նչ կասեք։

– Ես համաձայն եմ։ Ուստի, եթե տվյալ ֆիլմում կան որոշակի բացթողումներ, լավ կլիներ, եթե այդ ամենը քննարկվեր եւ համակարգային մոտեցում ցուցաբերվեր։ Նման թեմայի շուրջ պրոֆեսիոնալների մի ամբողջ թիմ պետք է աշխատի, լուրջ նախապատրաստական աշխատանքներ են պետք։ Ես դեմ չեմ այդ կարծիքին։

 

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ bem.am-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031