Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանությունը բողոքի ձայնը կբարձրացնի ռուսական ռազմաբազայի անգործության մասով, եթե…  «Ժողովուրդ»

Հունվար 27,2015 11:07

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, անդրադառնալով մեր այն տեղեկությանը, որ ՀՀ ոստիկանությունը քաղաքական հրահանգ է ստացել Վալերի Պերմյակովին չձերբակալել կամ ձերբակալելու դեպքում նրան հանձնել ռուս իրավապահներին, ասաց. «Հավատացեք ինձ, ես եմ ղեկավարել որոնողական աշխատանքները եւ նման հրահանգ ոչ մեկից չեմ ստացել»։

 – Խնդիրն այն է, որ շատերի մոտ հարցական է մնացել, թե արդյո՞ք 102-րդ ռազմաբազայում Վալերի Պերմյակովի փախուստից անմիջապես հետո են ոստիկանություն ահազանգել, թե՞ երբ բանը բանից անցել է, նոր են հայտնել ձեզ։ Ավելին՝ Դուք նշում եք ժամ, նախաքննության նախնական վարկածը արդեն իսկ կա, նշանակում է՝ ռուսական ռազմաբազան ժամանակին տեղյակ չի պահել ոստիկանությանը։

– Հստակ կլինի, նոր կարող ենք ասել։ Ես ասացի հստակ ժամը, երբ իրենք դիմել են մեր մարզային վարչություն՝ նշելով փախուստի դիմածի տվյալները եւ այն, որ ինքը զինված է, եւ պայմանագրի շրջանակում սկսվել են աշխատանքները։

– Եթե նախաքննությամբ հիմնավորվի, արդյո՞ք ՀՀ ոստիկանությունը պատրաստվում է իր բողոքի ձայնը բարձրացնել ռուսական ռազմաբազայի անգործության մասով։

– Միանշանակ, նման տվյալներ ձեռք բերելու պայմաններում նախաքննության մարմինը հանդես կգա միջնորդությամբ, ինչի մասին է խոսքը։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031