Լրահոս
Օրվա լրահոսը

Աղջիկնե՛ր, առաջ՝ ծառայելու. «Հայկական ժամանակ»

Հունվար 27,2015 10:53

Նախորդ շաբաթ սահմանին ստեղծված լարված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության հետ միասին՝ հայաստանյան հանրությանը պաշտոնապես հայտնվեց հայուհու դիպուկ գնդակից խոցված հակառակորդի մասին։

Մեր երկրի զինված ուժերում դիպուկահար կանանց գոյության փաստը շատ արագ լայն արձագանք ստացավ ու դարձավ քննարկումների առարկա։ Որոշ աղջիկների դա նույնիսկ ռոմանտիկ թվաց, ու նրանք հայտարարեցին բանակ գնալու եւ դիպուկահար դառնալու իրենց պատրաստակամության մասին։

Իսկ արդյոք հակառակորդին ոչնչացրած դիպուկահարի սեռն ընդգծելը բանակի նկատմամբ աղջիկների հետաքրքրությունն առաջացնելու, բանակը քարոզելու նպատակ չէ՞ր հետապնդում, որպեսզի հետագայում ժամկետային զինվորական ծառայությունը պարտադիր դառնա նաեւ նրանց համար կամ էլ, առնվազն, նպաստի կանանց ներգրավվածությունը բանակում մեծացնելուն։

Այդպես մտածելու հիմք տալիս են մի շարք այլ հանգամանքներ։ Դեռեւս 2013 թվականի ամռանը ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր իգական սեռի ընդունելություն՝ Վ. Սարգսյանի ռազմական եւ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտներում։

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից այն ժամանակ հետաքրքրվել էին, թե ռազմաուսումնական հաստատություններում աղջիկների ընդունելությունը կարո՞ղ է առաջին քայլը լինել՝ նրանց համար եւս ժամկետային զինծառայությունը պարտադիր դարձնելու ճանապարհին։ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել էր. «Դժվար թե նման բան լինի»։ Հետո նաեւ ավելացրել էր. «Այս քայլը ոչ թե աղջիկների համար ծառայությունը պարտադիր դառնալու նախապայման է, այլ աղջիկներին շանս տալու, իրավունքները հավասարեցնելու նախապայման։ Փառք Աստծո, Հայաստանում տղաները անհրաժեշտ քանակով կան ծառայության համար»։ Դրանից ամիսներ անց իրազեկ աղբյուրներից տեղեկացանք, որ Պաշտպանության նախարարությունում իսկապես քննարկվում է աղջիկներին պարտադիր բանակ զորակոչելու նպատակահարմարության հարցը։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031