Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյանի (Ճոյտ). «Ցանկալի էր, շատ լավ կլիներ, որ ես ներկայացված լինեի ֆիլմում». «Հրապարակ»

Հունվար 27,2015 10:45

Նախկին պատգամավոր ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) «Հիշողություն» ֆիլմն արդեն քանի օր է, ինչ մեծ իրարանցում է առաջացրել հանրության շրջանում։ Ֆեյսբուքում նույնիսկ առաջարկություններ են արվում ֆիլմի դեմ ստորագրահավաք կազմակերպելու վերաբերյալ, որպեսզի այն չցուցադրվի արտասահմանում։

 – Ինչո՞ւ են ֆիլմում բոլոր թուրք կերպարները տեղին-անտեղի քրքջում։

– Այդ քրքջոցները, ցինիզմը, որ ես մտածել եմ եւ ֆիլմի մեխն եմ դարձրել,  դրանով  աշխարհին ցույց  եմ  տալիս,  որ  այսօրվա Թուրքիայում, գործող Էրդողանից սկսած,  քաղաքական մեծամասնությունն այդպիսի հրճվանք է

ապրում։ Քանի որ 100 տարվա ընթացքում նրանք իրենց մեջ չկարողացան ուժ գտնել եւ ներողություն խնդրել մեր ժողովրդից։ Նրանք հիմա ավելի տգետ ու վատ վիճակի մեջ են գտնվում։ Ես այդքան չեմ մեղադրում այդ ժամանակ ոճրագործություն կատարած թուրքերին, ինչքան այսօր մեղադրում եմ այսօրվա վարած քաղաքականության համար։

– Պրն Հակոբյան, հնարավո՞ր է, որ էլի ֆիլմեր նկարահանեք։

– Իմ դուրը շատ եկավ այս աշխատանքը, շատ հետաքրքիր էր։ Տեսնենք ինչ հաջողություն կունենանք, եթե կստացվի, որ մարդիկ հավանեն  այս երեւակայությունները, ի՞նչ է պատահել՝ կարող ենք զբաղվել նաեւ այս  աշխատանքով։ Ես կֆինանսավորեմ, որ պրոֆեսիոնալները զբաղվեն։ Պարբերաբար ես կօգնեմ իրենց իմ երեւակայություններով։  Կոնկրետ  ես չեմ նկարել այս ֆիլմը, ես մասնագետ չեմ։

– Իսկ ինչո՞ւ չեք նկարահանվել Ձեր ֆիլմում։

– Երեւի այդ համարձակությունը չունեցա ես, չգիտեմ, թե ինչու։ Ցանկալի էր, շատ լավ կլիներ, որ ես ներկայացված լինեի ֆիլմում։ Յուրաքանչյուր հայ, անկախ այն բանից՝ կլինի դերասան կամ չի լինի, նա պատրաստի դերասան է ցեղասպանության ֆիլմի մեջ նկարահանվելու համար։ Մարդիկ կային, որ դերասաններ չէին, մասսովկաների մեջ լացում էին, բայց մենք չէինք ասել դա նրանց։

Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara says:

    Ես այդքան չեմ մեղադրում այդ ժամանակ ոճրագործություն կատարած թուրքերին, ինչքան այսօր մեղադրում եմ այսօրվա վարած քաղաքականության համար… Ցանկալի էր, շատ լավ կլիներ, որ ես ներկայացված լինեի ֆիլմում… Երևի էն հաստագլուխ թուրքի դերում…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031