Ուրբաթ օրը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվելու են մի շարք սենսացիոն համաձայնագրեր: Դրանցից մեկը կոչվում է «Լուսնի եւ այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին»:
Ինչպես տեսնում եք, Հայաստանը դուրս է գալիս մերձերկրային ուղեծիր:
Մեկ այլ համաձայնագիր կոչվում է «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի եւ տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում