Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վիլեն Գաբրիելյան. «Գլխավոր պատվիրատուից մեղադրանքը շեղելու  միտում եմ տեսնում». «Հրապարակ»

Հունվար 27,2015 10:27

Լուրեր են պտտվում, թե Վիլեն Գաբրիելյանի («Նավակ ճոճող») միջադեպի հետ կապված իր մասնակցությունն է ունեցել  Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի  անդամ Հրանտ Մարգարյանը:

Պատճառաբանում են, թե Վահան Հովհաննիսյանի  մահվանից հետո Վիլեն Գաբրիելյանը «կոշտ» է արտահայտվել  նրա հասցեին, եւ Հրանտ Մարգարյանն էլ  երիտդաշնակներին պատվիրել է  հաշվեհարդար տեսնել նրա հետ:

Արդյոք  հնարավոր համարո՞ւմ եք  այդ տարբերակը՝ հետաքրքրվեցինք Վիլենից: «Լուրջ չեմ համարում նմանատիպ լուրերին  կարեւորություն տալը:  Այստեղ ավելի շատ գլխավոր պատվիրատուից մեղադրանքը շեղելու  միտում եմ տեսնում: Ինչպես ասել եմ, գլխավոր պատվիրատուն Վովան է, հակառակում կհամոզվեմ միայն, երբ ոստիկանությունն իրականացնողներին եւ բուն պատվիրատուներին բացահայտի եւ ենթարկի պատասխանատվության»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031