Լրահոս
Օրվա լրահոսը

Լռելն, իհարկե, ավելի ազնիվ էր. «Ժամանակ»

Հունվար 27,2015 10:04

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ մամուլի ասուլիս է ունեցել լրագրողների համար, որը, սակայն, կարելի է ասել տեղի է ունեցել լրագրողների պահանջով: Մի քանի օր առաջ մի խումբ լրագրողներ հայ-ադրբեջանական սահմանից ստացվող տագնապալի տեղեկություններին զուգահեռ ԱԳՆ-ից որևէ տեղեկության բացակայության պայմաններում իրենք էին նախաձեռնել այց ԱԳՆ և պատասխաններ պահանջել իրավիճակի և ԱԳՆ գործողությունների կապակցությամբ:

Ահա, միայն նմանօրինակ ակցիայից հետո Հայաստանի արտգործնախարարը որոշեց, որ հաշվետու պետք Է լինի իր գործունեության համար Հայաստանի քաղաքացիների առաջ: Սակայն, ինչպես կարելի է դատել երեկ տեղի ունեցած այդ` այսպես ասած երեսի զոռով կորզված հաշվետվությունից, Հայաստանի արտգործնախարարությունը մատնված է անգործության` այն դեպքում, երբ Հայաստանի սահմաններում զինծառայողները իրենց կյանքի գնով պաշտպանում են Հայաստանը ԱԳՆ դիվանագիտական բացթողումներից ու անգործությունից ըստ էության:

Էդվարդ Նալբանդյանը և՛ սահմանային իրավիճակի, և՛ ընթացիկ արտաքին քաղաքական խնդիրների կապակցությամբ չի արել որևէ հայտարարություն, որն ըստ էության դուրս կլիներ Հայաստանի դիվանագիտությանը հատուկ գորշ շրջանակից և կվկայեր, որ արտգործնախարարությունը արտաքին քաղաքականություն է առաջ տանում, ոչ թե ուղղակի քարշ է գալիս արտաքին քաղաքական խնդիրների ետևից: Նմանօրինակ վիճակներում արտաքին քաղաքական գերատեսչությունը պետք է հանդիսանա այն օղակը, որը առավոտից երեկո պետք է լինի լրահոսի առաջին էջերում: Ըստ որում` ոչ միայն միջազգային կառույցներին տեղեկություններ հաղորդելու համար միայն, այլ ընդհանրապես Հայաստանի որոշումներ կամ նախաձեռնություններ, գնահատականներ ու մեկնաբանություններ ներկայացնելու: Սակայն պարզվում է, որ Հայաստանի ԱԳՆ-ն միայն Թուրքիային ու Ադրբեջանին ասելիք ունի, այն էլ նույն ասելիքը` արդեն ստանդարտ բառերով ու նախադասություններով:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031