Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միքայել Սրբազանը Անդրեյ Մալախովի հետ լուրջ ու սուր զրույց է ունեցել. (Տեսանյութ)

Հունվար 26,2015 22:25

Ինչպես հայտնի է, ռուս հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովը նկարահանող խմբի հետ այցելել էր Գյումրի՝ այս քաղաքում տեղի ունեցած ողբերգությանն անդրադառնալու:

Վերջինս այցելել էր Գյումրու քաղաքապետին, հանդիպել էր նաեւ  Շիրակի հոգեւոր առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին ու հարցազրույց արել նրանց հետ:

Անդրեյ Մախալովին ուղեկցողների տպավորությամբ, Միքայել Սրբազանը բավական սուր տոնով է խոսել նրա հետ, հանդես է եկել որպես իսկական պահանջատեր՝ Պերմյակով ոճրագործին հայ իրավապահներին հանձնելու հարցում:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Միքայել Աջապահյանն ասաց. «Բա ես որպես պահանջատեր պիտի հանդես գայի, ի՞նչ էիք ուզում, որ հանդես գայի, երբ որ ես պահանջատեր եմ: Ես առաջին օրվանից այդ պահանջատերը եղել եմ, նույնիսկ փողոց, որ դուրս չէին եկել ժողովուրդը, դրանից առաջ ես պահանջատեր եղել եմ, եւ այդ պահանջը իմ պահանջն էլ է նաեւ, եւ, բնականաբար, այդ մասին արտահայտվել եմ: Եւ արտահայտվել եմ շատ լուրջ, շատ սուր, բայց նաեւ շատ զուսպ, ինքը հասկացավ եւ հասկանալով գնաց»:

Սրբազանն ասաց, որ Ավետիսյանների հուղարկավորության օրը Անդրեյ Մալախովի՝ Կրասնոդարի երկրամասում ռուս կնոջ պատճառով հայ տղաների միջեւ ծագած կռիվը ցուցադրող թոք շոուն ինքը չի դիտել, քանի որ չի նայում եւ երբեւիցե ցանկություն էլ չունի դիտելու թոք շոուները, բայց, ըստ նրա, այդ եղեռնագործության ժամանակ այդպիսի թոք շոու ցուցադրելը հավելյալ անհամապատասխանություն է ստեղծել Մալախովի հաղորդման եւ եղած իրականության միջեւ:

«Դրա համար ինքը հասկացավ, որ սխալ է արել, եկավ Հայաստան իր այդ սխալը սրբագրելու, ինչի համար ուրախ ենք, հիմա թե դրանից հետո ինչ կլինի, Աստված գիտի», -ասաց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Զարզանդ says:

    Միքայել եպիսկոպոս Աջապահյանը 1000 հատ … արժե։

  2. Respect! says:

    Պատկառելի այր, իսկական առաջնորդ, ով կարող է դառնալ մեր պատմության լավագույն կաթողիկոսներից մեկը… շիտակ, մարդակային որակներ, ումից կարող են դասեր քաղել շատ հոգևոր և քաղաքական գործիչներ` եթե մտքով ու հոգով կույր ու խուլ չեն…

  3. Գոռ Լևոնյան says:

    Յանի ինչ պահանջատեր, հաղորդավարից իրավասու պետական գործառույթներ պահանջելը նորմալ ա?
    կամ դրա համար ուրախանալը նորմալա?
    այ քեզ բան:
    Մեկը չեղավ ասի-յանի ինչ ես խոսում, քո ճառերը էդ օրերի ընթացքում, բորբոքող չէին?
    հանգստացնող էին բա ոնցԷԷԷ
    մարդիկ որ իրանց ու մյուսների իրավասույթոնը չգիտեն ամեն ի ռուսի հո չեն էթա ու պահանջատեր լինեն- մի հատ էլ խրորտ հանդես գան վռոձի դեմք են:
    ամոթ:

  4. Մարատ| says:

    Գոռ Լևոնյան, արժանապատվության եւ նման խնդիրներով կարգին մարդկանց կեցվածքների վերաբերյալ կարծիքներ մի հայտնեք, ձեր ունակություններից դա շատ հեռու է:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031