Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Հոլանդիայում «Tata Steel Chess» շախմատային փառատոնում անհաջող հանդես գալուց անմիջապես հետո մեկնում է Գերմանիա՝ մասնակցելու մեկ այլ գերմրցաշարի՝ Բադեն Բադենում փետրվարի 2-ից 9-ը կայանալիք «GRENKE Chess Classic» գերմրցաշարին, որտեղ նրա մրցակիցները լինելու են Մագնուս Կարլսենը, Վիշվանաթան Անանդը, Ֆաբիանո Կարուանան, Մայքլ Ադամսը, Էտյեն Բաքրոն, Արկադի Նայդիչը եւ Դավիթ Բարամիձեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ