Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական դեպարտամենտի աշխատակիցների գործով վիճարկվեց երրորդ մեղադրողին ներգրավելու հարցը

Հունվար 26,2015 21:18

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին այսօր բացարկ հայտնեց դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը:

Վիճարկվեց նաև մեղադրող դատախազ Սասուն Խաչատրյանին որպես երրորդ մեղադրող ներգրավելու իրավաչափությունը,որը կայանում է նրանում,որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի գրությամբ խոսք անգամ չկա երրորդ մեղադրող ներգրավելու բացառիկության մասին,որը «Դատախասության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի պահանջն է:Նույն հոդվածի նույն մասի համաձայն նոր մեղադրող կարող է ներգրավել միայն դատավարական հսկողություն իրականացնող վերադաս դատախազը:Այսինքն, Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող վերադաս դատախազը Երևան քաղաքի դատախազն է: Վերոգրյալից հետևում է,որ  ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Հ.Բադալյանի 14.01.15թ գրությամբ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազ Ս.Խաչատրյանին որպես երրորդ մեղադրող սույն գործով ներգրավելը ապօրինի է և չհիմնավորված:Միսակ Մարտիրոսյանը հանդես եկավ հայտարարությամբ:

Ներկայացնում ենք այն մասնակի կրճատումներով.

-Ըստ այդ հայտարարության, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ` Հ.Բադալյանի կողմից 14.01.2015թ սույն քր. գործով նոր մեղադրող ներգրավելով, ի դեպ, որի իրավունքը նա չուներ, առաջին հա­յաց­քից տպավորություն է ստեղծում, թե Երևան քաղաքի դատախազությունում չկան պատշաճ գիտելիքներ ունեցող դատախազներ, որ պաշտպանեն մեղադրանքը, կամ սույն քր.գործով մեղադրողները չգիտես ինչու հենց ՀՀ գլխավոր դատախազի տեղա­կա­լի մոտ հավատ չեն ներշնչում, այն պարագայում, որ մեղադրանքը պաշտպանում են Երևան քաղաքի դատախազի տեղակալ` Վ.Ջանազյանը և դատախազ` Հ.Մելքոնյանը, ու այժմ որպես երրորդ մեղադրող է ներգրավում Երևան քաղաքի Մալաթիա-Սե­բաս­տիա համայնքի դատախազ` Սասուն Խաչատրյանը:Հարկ է նկատել, որ Ս.Խաչատր­յա­նը որպես երրորդ մեղադրող է ներգրավում միայն մեկ նպատակով, որ հիմնավորվում է գործը (մեղադրանքը) շինծու է և ապագա չունի, դրա համար էլ ՀՀ գլխավոր դա­տա­խազի տեղակալ` Հ.Բադալյանի կողմից, գործը ինչ-որ ձևով փրկելու համար, «մարտի դաշտ» է ուղարկում վերջինիս նվիրյալը, քանի որ արդեն սկսվում է գործարքի մեջ մտած որոշ ամբաստանյալների հարցաքննության փուլը, որպեսզի վերջիններիս մոտ էլ հավատ ներշնչի, որ իրենք իրենց խոստացածի տերն են, որ հանկարծ այդ «սարք­ված» ապացույցները չքանդվեն:

Հարգելի դատարան. ցանկանում եմ հիշեցնել, որ 07.10.2013թ մենք բացարկ էինք հայտնել այն ժամանակվա Երևան քաղաքի դատախազ` Հր.Բադալյանին, որը ՀՀ գլխավոր դատախազի 11.10.2013թ որոշմամբ մերժել էր (ընդունելով մեր կողմից ներկայացված թշնամանքի հիմքը, քանի որ դրա վերաբերյալ չկար ոչ մի առարկություն) հետևյալ պատճառաբանությամբ, մեջբերումը բառացի է «Հր.Բադալյանը, լինելով Երևան քաղաքի դատախազ, հանդիսացել է Ս.Մ.Խա­չա­տր­յանի վերադասը և օգտվելով ՀՀ քր.դատ. օր-ի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իր լիազորություններից կարող էր թիվ 59103913 քրեական գործի քննության օրինա­կա­նու­թյունն ապահովելու նպատակով հսկողություն իրականացնող դատախազին տալ գրավոր ցուցումներ, որը սակայն չի արել անհրաժեշտություն չլինելու պատճառով, ստացվում է թիվ 59103913 քրեական գործով Հր.Բադալյանի կանխակալ վերաբերմունքի և հետևաբար նրա դրսևորած կողմնակալության մասին Մ.Մարտիրոսյանի և նրա շա­հե­րի պաշտպանի պնդումները իրական չեն, քանի որ քր.գործում առկա չէ որևէ դրսևորում կամ փաստ, որով կհիմնավորվեր Հր.Բադալյանի խոչընդոտող ազդե­ցու­թյու­նը նշված քրեական գործի լրիվության, օբյեկտիվության ու բազմակողմանիության վրա»:

Սասուն Խաչատրյանի սույն քրեական գործով 3-րդ մեղադրող ներգրավելու ոչ իրավաչափ գրությամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ` Հր.Բադալյանը հիմնա­վո­րում է, որ սույն քր.գործով նախաքննությունը և դատաքննությունը միշտ էլ եղել են իր անմիջական հսկողության տակ և դատավարական հսկողություն և ղեկավարում իրա­կա­նացրել է իր կողմից:

Գտնում եմ, որ սույն մեղադրող՝ դատախազ Սասուն Խաչատրյանը չի կարող մաս­նակ­ցել սույն գործով վարույթին և ենթակա է բացարկման՝ հետևյալ պատճա­ռա­բա­նու­թյամբ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է, որ դատախազը չի կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե առկա է սույն օրենսգրքի 90 հոդվածով նախատեսված հանգամանքներից որևէ մեկը, իսկ նույն օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որպես բացարկման հիմք է նախատեսել այն դեպքը, երբ դատավորը[1] կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի,  դատավարության այլ մասնա­կից­ների նկատմամբ:

 

1)  Դրվագներից  մեկով ինձ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, թե իբր ես կաշառքի դի­մաց, իմ լիազորությունների շրջանակներում Միքայել Ստեփանյանին Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի գրասենյակում որպես գոր­­ծավար աշ­խա­­տանքի ընդունելու համար Դատական դեպարտամենտի անձ­նա­կազմի կառա­վար­ման վարչության նախկին պետ Անգին Ղուկասյանի հետ ունեցած նախնական պայ­մա­նա­վորվածության համաձայն, 2010 թվականի հուլիսին Երևան քաղաքի Վ. Սարգսյանի  5 հասցեում գտնվող, նշված հիմնարկի վարչական շենքում Միքայել Ստեփանյանի  մո­րից՝ Ռուզաննա Դարբինյանից, Անգին Ղուկասյանի միջոցով, որպես կաշառք, ստացել  եմ խոշոր չափերի 366.780 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար: Այնուհետև, 2010 թվականի օգոստոսի 5-ին թիվ 496 Ա հրամանով Միքայել Ստեփանյանին նշանակել եմ  Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի  աշխատա­կազ­մի գրասենյակի գործավարի պաշտոնում: Այն, որ տվյալ դրվագը ակնհայտ շինծու է և  արհեստական, ի թիվս այլնի հիմնավորվում է հետևյալ անհերքելի փաստերով.

ա) 2010 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 26-ը գտնվել եմ հերթական արձա­կուր­դում:

բ) 2010 թվականի օգոստոսի 4-ից 19-ը գտնվել եմ արտերկրում:

գ) Միքայել Ստեփանյանի անձնական գործը քննիչի կողմից առգրավել է 2013 թվա­կա­նի սեպտեմբերի 24-ին:

դ) Իմ անձնական գործը քննիչի կողմից առգրավել է 2013 թվականի սեպտեմբերի 27-ին:

ե) Իմ և Անգին Ղուկասյանի միջև առերես հարցաքննությունը կատարվել է 2013 թվա­կա­նի սեպտեմբերի 26-ին, որի ժամանակ վերջինս նշել է, որ Միքայել Ստեփան­յա­նին աշխատանքի ընդունելու հրամանը ստորագրել է Դատական դեպար­տա­մեն­տի ղեկավարի պաշտոնակատար` Նորա Կարապետյանը:

զ) Ինձ, նաև այս դրվագով, մեղադրանք է առաջադրվել 13 թվականի հոկտեմբերի 1-ին:

է) Իմ նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քն­նարկ­ման ժամանակ, այս դրվագով, որպես հանցանքը հիմնավորող ապացույց է դա­­տարանին ներկայացվել ինձ փոխարինող անձի՝ Նորա Կարապետյանի կողմից  ստո­րագրված հրամանի  պատճենը:

Այս փաստական տվյալների վերլուծությունը բերում է այն համոզման, որ  մեղա­դրան­քի կողմը դրսևորելով կողմնակալ և սուբյեկտիվ մոտեցում խեղաթյուրել է գործով  ձեռք բերված ապացույցները՝ դրսևորելով կամայականություն, քանի որ վերջինիս ի սկզբանե հայտնի է եղել, որ այդ հրամանը ես չեմ ստորագրել, սակայն մեղադրանք   առա­ջադրելու որոշման մեջ ապօրինաբար արձանագրել է հակառակը: Երբ մեր  կող­մից այս անհերքելի փաստերը ներկայացվեց դատարանին, կալանքը, որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը քննարկելու ժամանակ, մասնակցող  դա­տա­խա­զը փորձեց ապացուցել անապացուցելին, թե մեր պաշտոնյաների մեծ մասը վերց­նում է արձակուրդ, սակայն շարունակում է աշխատել, իսկ երբ ներկայացրեցինք ապա­ցույց, որ նշված ժամանակահատվածում ես բացակայել եմ Հանրապետությունից, այդ  ժամանակ դատախազը տեղում ստեղծագործեց մի նոր վարկած, թե իբր ես հեռվից  նպաստել եմ այդ հրամանի  ստորագրմանը:  Այստեղ  էականը  այն  չէ, որ  հետագայում  այդ հայտնագործությունը դրվեց նոր մեղադրանքի հիմքում 2013 թվականի դեկ­տեմ­բերի 4-ի որոշման մեջ, թե ես (նույն փաստական տվյալների և ապացույցների պա­րա­գայում) այժմ նպաստել եմ հրամանի ստորագրմանը (թե  ինչ  ձևով, ինչ  ապացույցների  հիման վրա մինչ օրս անհայտ է և դրա դիմաց կաշառք ստացել), այլ այն, որ  մե­ղա­դրան­քի  կողմը  ուղղակի  ընդունեց  իր  կողմից  կատարած  ապօրինությունը:

2) Հաջորդ դրվագով  (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311 հոդվածի 1-ին  մաս) ինձ մեղադրանք է առաջադրվել այն բանում, թե իբր ես Վիկտորյա Կարապետ­յանից  պահանջել  և  ստացել  եմ  կաշառք  (մեկ  հատ  ոսկե  մետաղադրամ  և  մեկ  շիշ  «Նա­պոլեոն» կոնյակ): Չէի ցանկանա քննարկման առարկա դարձնել կաշառքի  հան­ցա­կազ­մի  հետ  որևէ  ընդհանուր  բան  չունեցող  պատմվածքից  դրվագ  սարքելու  քննիչի  ցան­կությունը: Ընդամենը պետք է նշեմ, որ  մեղադրանքի կողմը կրկին դիմել է ակն­հայտ ապօրինության, որի էությունը կայանում է նրանում, որ նրանք ուղղակի  նեն­գա­փոխել են Վիկտորիա Կարապետյանի ցուցմունքի բովանդակությունը, քանի որ վեր­ջինս թե իր ցուցմունքում և թե ինձ հետ առերեսվելիս հայտնել է, որ ոչ ոք իրենից  կա­շառք  չի  պահանջել,  այլ  ինքն  իր  ցանկությամբ, աշխատանքի նշանակվելուց  հետո,  իմա­նալով, որ հաջորդ օրը իմ ծննդյան օրն է, ուղղակի ցանկացել է գալ և շնոր­հա­վորել,  չնայած  նման  բան  չի  եղել:  Դատարանում  վերը  նշված  միջնորդության  քննարկման ժամանակ,  երբ  մեր  կողմից  կրկին  բարձրացվեց  քննիչի  կողմից  կեղծիք  կատարելու  փաստը, դատախազը  այս անգամ ևս իրավիճակային լուծում գտավ և հայտա­րա­րեց, որ  առանց պահանջելու էլ միևնույնն է կաշառք է: Սակայն այս դեպքում դրսևո­րելով  ան­նա­խադեպ օպերատիվություն և «օբյեկտիվություն» 2014 թվականի մարտի 17-ին մե­ղա­դրանքի ծավալից հանվեց «պահանջել» բառը: Կարծիք չստեղծվի, թե դա նախա­քն­նա­կան  մարմնի  նախաձեռնությունն էր, դա ուղղակի ինքնապաշտպանական  քայլ էր,  քա­նի որ իմ կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էր գրվել կատարված  հան­ցագործության մասին նշելով նաև այդ հանգամանքը, որից հետո միայն 14 թվականի մարտի 17-ին նոր մեղադրանք առաջադրելու  որոշմամբ  հանվեց  «պահանջել» բառը:

3) Ինձ որպես կասկածյալ հարցաքննելուց հետո քննիչն իր 2013 թվականի սեպ­տեմ­բերի 26-ի որոշմամբ միջնորդել էր ժամանակավոր դադարեցնել իմ՝ որպես Դա­տա­կան դեպարտամենտի ղեկավարի պաշտոնավարումը, որը հաստատել էր դատախազ՝ սույն գործով մեղադրող Սասուն Խաչատրյանը: Նշված որոշման մեջ տառացի գրված է, որ «…թիվ 59103913 քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ այն մասին, որ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մար­տիրոսյանը Միքայել Ստեփանյանին և Արմեն Պետրոսյանին աշխատանքի ընդունելու համար վերջիններիս հարազատներ Ռուզաննա Դարբինյանից և Լիլիա Պետրոսյանից անձնակազմի կառավարման վարչության պետ Անգին Ղուկասյանի միջոցով 2010 թվականի հուլիս և նոյեմբեր ամիսներին պահանջել և ստացել է իր աշխատասենյակում խոշոր չափի համապատասխանաբար 1000 և 800 ԱՄՆ դոլար կաշառք»: Դատարանի ուշադրությունը հատուկ հրավիրում եմ այն փաստի վրա, որ Անգին Ղուկասյանը (իսկ հիշյալ երկու դրվագներով ինձ առաջադրված մեղադրանքը բացառապես նրա ցուց­մունքների վրա է հիմնված), երբևիցե չի ասել, թե նշված գումարներն ինքը ինձ է տվել 2010թ հուլիս ամսին իմ արձակուրդում գտնվելու ժամանակ իմ աշխատասենյակում, այսինքն՝ նշված գումարներն ինձ հուլիս ամսին  իմ աշխատասենյակում տրված լի­նելու պնդումը պատկանել է քննիչին և վերջինիս որոշումը հաստատած դատախազ Սասուն Խաչատրյանին, որպիսի հանգամանքը վկայում է ոչ այլ բանի, քան իմ նկատմամբ նրանց ունեցած կանխակալ վերաբերմունքի մասին (նկատի ունենալով նաև, որ նրանց՝ պայծառատեսական ունակություններով օժտված լինելու վարկածը կհակասի ժամա­նա­կակից գիտական պատկերացումներին և, համապատասխանաբար, որպես փաս­տարկ առանձնապես մեծ հեռանկար չի ունենա): Մյուս կողմից, չի բացառվում, որ այս հանգամանքի մասին քննիչը և/կամ դատախազ Սասուն Խաչատրյանը անձամբ տեղե­կացել են քննությամբ չպարզված մի աղբյուրից և, եթե դա այդպես է, ապա նրանք ի սկզբանե ենթակա էին բացարկման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 92-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով:

4/ Սասուն Խաչատրյանի  կողմից իրականացված դատախազական սուբյեկտիվ հսկողության արդյունք է, որ մինչ օրս մեզ համար անհայտ է, թե 59103913 համարով քր.գործը (կաշառքների դրվագներով) հարուցվել է, թե ոչ և եթե այո ապա` երբ, որով­­հետև դատաքննության ընթացքում հիմնավորվեց, որ Ռուզաննա Դարբինյանը ոստի­կա­նություն է մուտք գործել 24.09.2013թ ժամը 11:55-ին ու նաև նրա հայտարարության հիման վրա նախապատրաստված նյութերը այնպիսի արագությամբ են ուղարկվել Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բա­ժին, որ Ռ.Դարբինյանի ոստիկանություն մուտք գործելուց 10 ժամ առաջ Լիլիա Պետ­րոսյանը, Արմեն Պետրոսյանը, Արթուր Եղիազարյանը և Անգին Իսախանյանը հար­ցա­քննվել են:Նշեմ ավելին, Ռ.Դարբինյանը մուտք է գործում ոստիկանություն հայ­տա­րա­րություն տալու համար 24.09.2013թ ժամը 11:55-ին, սակայն նրա հարցաքննությունը սկսում է նույն օրը ժամը 11:45-ին:Հաջորդը. Սասուն Խաչատրյանը` հսկող դատախազը շատ լավ գիտեր, (եթե ինքը չեր ղեկավարում այդ ապօրինությունները), որ Լիլիա Պետ­րոսյանը, Արմեն Պետրոսյանը, Արթուր Եղիազարյանը և Անգին Ղուկասյանը ապօ­րի­նաբար պահվում են ոստիկանությունում և որպես դատախազ ոչինչ չի արել, եթե նա կփորձի պնդել, որ դրանից տեղյակ չի եղել, միանգամից ասեմ, որ վերջիններիս հար­ցա­քննության ժամերը քննիչը արձանագրել է հարցաքննության բլանկի վրա, որից միա­նշանակ պարզ է, որ մարդիկ ապօրինի զրկված են եղել ազատությունից:

Վերոգրյալը հիմք է տալիս պնդելու, որ մեղադրող Սասուն Խաչատրյանը կամ պատշաճ չի ուսումնասիրել գործը կամ իր կամքին հակառակ հանձնարարություն է կատարում, բոլոր դեպքերում մեղադրողը ենթակա է բացարկման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենս­գրքի 62-րդ հոդվածով՝ բացարկ եմ հայտնում սույն գործով մեղադրող՝ դատախազ Սասուն Խաչատրյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031