ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ազատ ելույթների ժամանակ ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը, մասնավորապես այն զարգացումներին, որոնք տեղի ունեցան ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանից հետո: Հայ պատվիրակը մտահոգություն հայտնեց. «Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերին, ուղղված հակամարտության կողմեր Հայաստանին և Ադրբեջանին, պատրաստել ժողովրդին խաղաղության, ոչ թե պատերազմի, Ադրբեջանը շարունակում է իր մարտահույզ (սադրիչ, պատերազմ հրահրող) և ռազմական հռետորաբանությունը Հայաստանի դեմ՝ տարածելով հակահայկական ատելության ճառեր, այնպես ինչպես Huthis էր տարածվում տխրահռչակ ռադիո հեռարձակումներով Ռուանդայի հարյուր օրվա ընթացքում»:
Արփինե Հովհաննիսյանը նշեց, թե 2014-ի ԵԽԽՎ նստաշրջանից հետո Ադրբեջանի ռազմական ուժերը բազմապատկել են մահացու հետևանքով հարձակումների քանակը, և առաջին անգամ սկսել են օգտագործել բարձր տրամաչափի զենքեր, ինչը հայկական կողմում հանգեցրել է մահվան դեպքերի ավելացման:
Արփինե Հովհաննիսյանը հիշեցրեց, թե հայկական պատվիրակությունը բազմիցս բարձրաձայնել է իր վերաբերմունքը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ոչ հավասարակշռված և միակողմանի բանաձևի նախագիծը ավելի կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում և Ադրբեջանին «քարտ բլանշ» կտա նոր միջսահմանային հարձակումներ սանձազերծելու համար, ինչը անկասկած կհանգեցնի զոհերի թվի ավելացմանը:Հայ պատվիրակը հիշեցրեց նաև Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում անզեն հայկական ռազմական ուղղաթիռի կործանման ողբերգական միջադեպը, որը հանգեցրեց օդային ուժի անձնակազմի երեք անդամների մահվան, ցույց տվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերը ադրբեջանական կողմի վրա որևէ ազդեցություն չունեն:
Արփինե Հովհաննիսյանը մերկացրեց Ադրբեջանի՝ մերժողական քաղաքականությունը և այն, որ Ադրբեջանի ռազմական ուժերը ողբերգության տարածքը 10 օր շարունակ պահեցին մշտական կրակի ներքո՝ կանխելով փրկարարական և վերականգնողական խմբերի, ԵԱՀԿ, Կարմիր Խաչի պաշտոնատար անձանց անգամ մոտեցումը ողբերգության տարածք: Անդրադարձ կատարելով վերջին օրերի սահմանային լարվածությանը՝ Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ պատվիրակներին տեղեկացրեց. «Հատկապես այս ամսվա ընթացքում Ադրբեջանը հարձակվել է հայկական դիրքերի վրա գրեթե ամեն օր՝ մեր դեմ օգտագործելով իր հատուկ ուժերը և իր հետևից թողնելով մեծ քանակությանբ սեփական զոհեր, ինչպես նաև խլելով զգալի քանակությամբ հայ սպաների կյանքը: Այս հարձակումները ամբողջովին համահունչ են այն հայտարարություններին և ատելության ճառերին, որոնք գրեթե ամեն օր հնչեցվում են Ադրբեջանի բռնապետ՝ Իլհամ Ալիևի կողմից՝ մարդու, որը ինչպես գիտենք, չունի որևէ հարգանք մարդկային կյանքի, այդ թվում՝ իր զինվորականների կյանքի նկատմամբ»: Ըստ հայ պատվիրակի՝ Ադրբեջանի այս գործողությունները ցուցադրում են դրա անպատկառ անարգանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի և համաշխարհային հանրության նկատմամբ ընդհանուր առմամբ:
Կարդացեք նաև
Արփինե Հովհաննիսյանը կասկած հայտնեց, որ Ադրբեջանը գաղտնիաբար որդեգրել է նոր քաղաքականություն, այն է՝ նպատակամղված կերպով ի չիք դարձնել Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, որպեսզի բանակցությունները տանի իր նախընտրած հունով և կանխակալ գործընկերների մասնակցությամբ կամ (և) լուծի խնդիրը ռազմական ճանապարհով:Արփինե Հովհաննիսյանը անհրաժեշտություն հայտնեց
սահմանել այնպ իսի ընթացակարգ, որը թույլ կտա հստակորեն դիմակազերծել հրադադարի ռեժիմի խախտման համար իրական մեղավորին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ