Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բաքուն հրաժարվել է նոր դեսպանատուն կառուցելու վերաբերյալ ԱՄՆ-ի հետ պայմանագրից. «Ազատություն»

Հունվար 26,2015 19:42

Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է Բաքվում ԱՄՆ նոր դեսպանատուն կառուցելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ ավելի վաղ ստորագրած պայմանագրից: Դա տեղի է ունեցել 2013 թվականի ընտրությունների արդյունքների վերաբերյալ Վաշինգտոնի հնչեցրած քննադատությունից անմիջապես հետո: Այս մասին «Թուրան» գործակալությանը հայտնել է անանուն դիվանագետը:

Դրանից հետո՝ 2014 թվականի փետրվարին, պետքարտուղար Ջոն Քերին Իլհամ Ալիևին նամակ էր հղել և համագործակցության կոչ արել: Գործակալությունը գրում է, որ դեսպանությունը վաղուց նոր շենքի կարիք ունի, իսկ 100 տարի առաջ կառուցված շենքը, որտեղ այժմ գտնվում է ԱՄՆ դեսպանությունը չի համապատասխանում անհրաժեշտ պահանջներին:

«Ադրբեջանի կառավարությունը բազմիցս խափանել է նոր շենք ունենալու դեսպանատան ջանքերը», – ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի 2014 թվականի մարտ-ապրիլ ամիսների հաշվետվությունում:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ` «Ազատություն» Ռ/Կ-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031