Լրահոս
Օրվա լրահոսը

Երթ. Պահանջում են Պերմյակովին հանձնել ՀՀ իրավապահներին. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հունվար 26,2015 19:34

Կասկադ համալիրից քիչ առաջ մեկնարկեց  «Միանում եմ պահանջին» նախաձեռնության երթը: Այժմ նախաձեռնության անդամները շարժվում են «Մենք ենք տերը մեր երկրի», «Պահանջում ենք Պերմյակովին հանձնել ՀՀ-ին», «Գյումրի դու մենակ չես», «Մեր պահանջն արդար է» պաստառներով:

Ert_1

Նախաձեռնության անդամներն իրենց երթով կոչ են անում ռուսական կողմին իրականացնել Հայաստանի Հանրապետության հետ կնքած միջպետական իրավական ակտերի պարտավորությունները եւ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեղադրյալին փոխանցել ՀՀ իրավապահներին:

Ert_3 Ert_4 Ert-4 Ert_5

Երթի մասնակիցները կշարժվեն Կորյուն, Աբովյան, Թումանյան փողոցներով դեպի Ազատության հրապարակ: Մինչ երթի սկսվելը նախաձեռնության անդամ Գոռ Առաքելյանը դիմեց երթի մասնակիցներին, որպեսզի նրանք սադրանքների չտրվեն, իսկ ոստիկաններին խորհուրդ տվեց ապահովել խաղաղ հավաքի անցկացման իրենց իրավունքը:

Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Նարեկ Այվազյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հայ ազգը ոչ միայն պետք է սգա, այլ նաեւ պայքարի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ի՞նչու ՀՀ իրավապահ մարմինները անմիջապես չեն ձերբակալում մեղադրյալին,որը ռուսական բազայի կողմից առևանգվել և ապօրինաբա՛ր թաքցվել է այնտեղ: Սա՛ է ՀՀ օրենքը. այն շատ հստակ է:

    Ի՞նչու ՀՀ իրավապահ մարմինները քրեական գործեր դեռ չեն հարուցել ռուսական բազայի դեմ՝ ՀՀ օրենքը կոպտորեն խախտելու համար:

    Որտե՞ղ է ՀՀ ԱԳ նախարարի բողոքի նոտան Ռուսաստանին՝ երկկողմանի միջազգային պայմանագիրը խախտելու համար:

    Ի՞նչու ՀՀ գլխավոր դատախազը դեռ պաշտոնին է:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031